Այնքան շատա Եվրախորհրդարանի կողմից թվով արդեն 4-րդ անգամ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու մասին գրառումները, որ քիչա մնում ասեմ, ժողովուրդ ջան, լավա, բարիա, կայֆա, բայց սա արդեն 4-րդ անգամ է ու ոնց հասկանում եմ վերջինը չի, որ Եվրախորհրդարանը կընդունի ապագայում նման բանաձևեր: Մի կառույց, որը եվրոպական երկրների արտաքին քաղաքականության վրա բացարձակապես ոչ մի ազդեցություն չունի ու իր բանաձևերը ոչ մեկին ոչինչ չեն պարտավորեցնում: Իհարկե, քարոզչական ու բարոյական առումով կարևոր է, սակայն ոչ ավելին:

 

 

Արժե ոգևորվել միայն այն դեպքում, երբ եվրոպական ազդեցիկ պետությունների ղեկավարներն ու կառավարությունները պաշտոնապես հայտարարեն ցեղասպանության մասին և չթաքնվեն Եվրախորհրդարանի նման ոչինչ չորոշող ու թույլ կառույցների հետևում: Այդ ժամանակ արժի իսկապես ոգևորվել: Բարոյական հաղթանակների սինդրոմը պետք է ի վերջո դեն նետել և չկորցնել իրականության զգացողությունը, չհաղորդել չափազանց մեծ կարևորություն մի բանի, որը այդպիսին չէ իրականում: Կներեք, բայց այսքանը:

 

Տիգրան Խաչատրյան