Արցախյան զինուժի կողմից Քարվաճառի ազատագրումից հետո (1993 թ․ ապրիլ) Թուրքիայի 8-րդ նախագահ Թուրգութ Օզալը սպառնաց Հայաստանին․ «Ի՞նչ կպատահի, եթե զինավարժությունների ընթացքում մեր ռումբերից երեքն ընկնեն հայկական տարածքի վրա: Ի՞նչ կպատահի, եթե մենք մեկ-երկու ջոկատ ուղարկենք Նախիջևան: Մենք կապված ենք Նախիջևանին պայմանագրով: Ի՞նչ կպատահի, ո՞վ որևէ բան կանի մեզ, ո՞վ կգա միջամտելու: Ո՞վ կարողացավ միջամտել Բոսնիայում: Համաշխարհային քաղաքականության մեջ մենք ոչնչի չենք կարող հասնել ռիսկի չդիմելով․․․

 

 

Հայերը ոչինչ չեն սովորում պատմությունից: Անատոլիայում ևս նրանք նման փորձ կատարեցին: Բայց նրանք անհավատալի ապտակ ստացան իրենց դեմքին: Եվ մինչ օրս նրանք ցավը չեն մոռացել: Եթե նրանք դա փորձեն նաև Ադրբեջանում' հենվելով այս կամ այն պետության օգնության վրա, նրանց
պատասխան է սպասվում․․․

Այլևս Ղարաբաղի խնդիր չկա, կան հայերի ցանկությունները Մեծ Հայքի վերաբերյալ․․․ Ինձ մի հարցրեք, թե արդյո՞ք մենք կներխուժենք Հայաստան, թե՞ ոչ: Բայց Թուրքիան իր քայլերը պետք է լավ հաշվարկի»: