«Ես Կոնգոյում իմ աշխատանքները ծավալեցի քաղաքակրթության շահերից ելնելով և հանուն Բելգիայի բարօրության». Ահա այս երկտող է գրված Լեոպոլդ 2-րդի հուշարձանի վրա, որը գտնվում է Բելգիայի Աբլեմեն քաղաքում:

Հերթական բռնակալ-ցեղասպան գործչին անդրադառնալիս կանգ առանք Բելգիայի ամենաարյունոտ կայսրերից մեկի' Լեոպոլդ 2-ի վրա, ով ի տարբերություն Հիթկիե Թոձիոից ու Հո Շի Մինի ցեղասպանության զանգվածային ակցիաներ է կիրառել սեփական ժողովրդի հանդեպ' իբրև մեծ գործերի հետ կապված անձնազոհություններ, այլ այս անգամ ուշադրության կենտրնում է հայտնվում գաղութատիրական իարգերը' ավելի կոնկրետ առաջին բռնարաքներն ու զանգվածային մարդկային սպանդը Աֆրիկա մայրցամաքում' Կոնգոյի բնակչության հանդեպ:

 

 

Կոնգոյի բնակչության ցեղասպանությունը տեղի է ունեցել 1884-1908 թվականներին. ցեղասպանության իրականցման հիմնական պատճառը ռասսայական խտրականություններն էին և մարդ անհատի չափազանց եսասիրությունն ու փառամոլությունը:
Լեոպոլդ 2-րդ- Բելգիայի թագավոր 1865-1909 թթ: Լեոպոլդը 1865 թվականին գահը ժառանգեց իր հորից՝ Լեոպոլդ 1-ինից, սակայն նա հայտնի է ոչ թե իր երկարամյա իշխանությամբ, այլ նրանով, որ գաղութացրեց, ապա սեփականաշնորհեց Կոնգոն ու դրա հարակից աֆրիկյան տարածքները:

19-րդ դարի երկրոդ կեսին Բելգիան սահմանադրական միապետություն էր' երկրի իշխանությունը պատկանում էր պառլամենտին, և թագավորը չուներ իրական իշխանություն' քաղաքական լծակներ կիրառելու համար: Գահ բարձրանալով' Լեոպոլդը բոլոր ջանքերը ներդրեց, որպեսզի Բելգիան դառնա գաղութային տերություն' ամեն կերպ պառլամենտին համոզելով, որ պետք է հետևել մյուս եվրոպական տերությունների զավթողական քաղաքականության օրինակին, որոնք, օգտվելով պատմականորեն ընձեռնված հնարավորությունից անընդհատ տարածքներ էին ընդլայնում Ասիայում և Աֆրիկայում: Լեոպոլդը բելգիական պառլամենտին անընդհատ փաստեր էր բերում, որ պետք է օգտվենք հարմար և նպաստավոր իրավիօակից:Նա իր կառավարման տարիներին թագավորական դրամական կապիտալը 2,6 միլիոնից դարձրեց 3,3 միլիոն ֆրանկ ոսկու:

 

 

Լեոպոլդն ուներ գերնպատակ' ստեղծել սեփական գաղութային կայսրությունը:
1876 թվականին Բրյուսելում թագավորի կողմից հրավիրվում է աշխարհագրական մեծ կոնֆերանս, որի ժամանակ Լեոպոլդը հանդես է տարօրինակ առաջարկությամբ' այն է Կոնգոյի բնակչության շրջանում «քաղաքակրթության տարածման» նպատակով, ստեղծել միջազգային բարեգործական ընկերություն: Ընկերության գլխավոր նպատակներից մեկը պետք է լիներ կազմակերպել տվյալ տարածաշրջանի առևտրաշրջանառությունը: Արդյունքում ստեղծվեց «Աֆրիկյան միջազգային ասոցիացիան», որի նախագահը դարձավ հենց Լեոպոլդը: Այդ ստեղծելով կառույցը և որոշակի ժամանակահատված գործունեություն ծավալելով' թագավորը քաղաքակիրթ հասարակության մոտ ձեռք բերեց մեծ բարերարի, անսահման հումանիստի և աֆրիկացիների հիմնական հովանավորի համբավ:

 

 

1884-1885 թվականների Բեռլինում' տեղի ունեցած եվրոպական տերությունների կողմից կազմակերպված կոնգրես, որի հիմնական նպատակը Կենտրոնական Ասիայի և Աֆրիկայի երկրների «բաժանման» հարցն էր: Այդ «բաժանման» արդյունքում, Բիսմարկի անմիջական նախաձեռնությամբ (կոնգրեսի աշխատանքները ղեկավարում էր Գերմանիայի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը) Բելգիային բաժին է ընկնում Կոնգո գետից հարավ ընկած 2,3 մլն քառակուսի կիլոմետրանոց տարածքները: Լեոպոլդի կողմից այդ տարածքներում հիմվեց Կոնգոյի Ազատ Հանրապետությունը: Կոնգրեսում կնքված պայմանագրի համաձայն' Բելգիայի թագավորը պարտավոր էր հոգ տանել տեղի ազգաբնակչության կարիքների մասին, «ստեղծել ապրելու համար նորմալ կենսապայմաններ և համապատասխան բարոյական մթնոլորտ», պետք է լայն պայքար ծավալվեր տեղում տարածված ստրկավաճառության դեմ, և տարածաշրջանում կազմակերպեր նորմալ ապրաքաշրջանառություն:
Հարկ է նշել, որ Լեոպոլդի հիմնած նոր պետությունը 76 անգամ տարածքով, ավելի մեծ էր քան բուն Բելգիան: Կոնգոյի բազմամիլիոնանոց բնակչությանը վերահսկելու և տեղում աշխատանքները կազմակերպելու համար թագավորը ստեղծում է տեղացիներից կազմված այսպես կոչված «հասարակական խմբեր»: Դա մի մասնավոր բանակ էր, որը ձևավորվել էին տեղում գտնվող պատժիչ խմբերից, իսկ ղեկավարվումն իրականցվում էր եվրոպացի սպաների կողմից: Տեղացի աշխատողներին ամենահասարակ սխալի դեպքում, անգամ, կամ սպանում էին կամ դարձնում հաշմանդամ' կտրելով ձեռքը: Այդ տարօրինակ «ավանդական» դարձած քայլը եվրոպացիները կիրառում էին, որպեսզի ապացուցեն իրենց կողմից «անիմսատ» չօգտագործված փափուշտերի առկայությունը, բազմաթիվ են եղել այն դեպքերը, որ ուղղակի կտրել են կենդանի մարդկանց ձեռքեր, այս ոճիրը հաճախ կիառվում էր կանաց և երեխաների հանդեպ:

 

 

Կոնգոյում կատարվող բռնարաքների և այդ ցեղասպան քաղաքականության մասին «քաղաքակիրթ հասարկությունը» տեղեկանում էր տեղում գտնվող տարբեր միսիոներկան խմբերի և լրագրողների կողմից բերված փաստերի և լուսանկարների միջոցով: Ահա հենց նմանօրինակ բազմաթիվ փաստերն ու լուսանկարիները խթան հանդիսացան հասարակական ճնշումների, որնոնք կիառվեցին Լեոպոլդի նկատմամբ և նա 1908 թվականին տեղի տվեց' իր սեփականության տալ գտնվող Կոնգոն հանձնելով Բելգիայի թագավորությանը' որպես պետական գաղութ:
Իր կառավարման 20 տարիների ընթացքում Լեոպոլդը դարձել էր Եվրոայի ամենահարուստ մարդկանցից մեկը: Իր սիրուհու' ֆրանսուհի մոդել Քլեո դե Մերտիի խնդրանքով Լեոպոլդը Փարիզում 1900 թվականին շահագործման է հանձնում մետրոպոլիտենը:
Դժվար է ասել, թե իրականում ինչքան մարդ է զոհվել Լեոպոլդի կառավարման ժամանակահտվածում, սակայն փորձագետները միակարծիք են, որ Կոնգոյի բնակչությունը այդ 20 տարիների ընթացքում միանշանակ զգալի չափով նվազել է: 1920 թվականին Կոնգոյի բնակչությունը կազմել է 1880 թվականի բնակչության կեսը:

Լեոպոլդն իր էությամբ կոորպորատիվ մտածող և բիզնես հոգեբանություն ունեցող անձնավորություն էր, և ամեն առիթ օգտագործում էր հարստություն դիզելու համար:Մորգանի հետ Լեոպոլդը հմագործակցում էր Չինաստանում երկաթուղու կառուցման գործում: Դեռ երիտասարդ տարիներին ԼԵոպոլդը հասկացել էր, որ գաղութային առևտուրն ամենաօգտակարն է: 1874 թվականին Իսպանիայում տեղի ունեցավ պետական հեղաշրջում, որի արդյունքում Իսպանիան դարձավ հանրապետություն: Այդ իրավիճակից փորձեց օգտվել նաև Լեոպոլդը' ցանկանալով Իսպանիայից գնել Ֆիլիպինները, որը գտնվում է Իսպանիայի ենթակայության տակ: Գործարքը համարյա թե ավարտված էր, գումարները' փոխանցված, երբ իշխանության եկավ Իսպանիայի թագավորը:

 


Աֆրիկայի միջազգային ասոցացիան շատ արագ դարձավ մասնավոր կառույց, որը ղեկավարեց Լեոպոլդ 2-րդը, քանի որ վերջինս ամեն քայլի գնաց , որպեսզի այդ կառույցում բոլոր մյուս ներդնողները կամ սննկանան, կամ, ուղղակի, լքեն ընդհանուր գործը: Բացի Աֆրիկայի միջազգային ասոցացիան, Լեոպոլդը ձևավորել է նաև երկու այլ ենթակառուցվածքներ' Վերին Կոնգոյի ուսումնասիրող հանձնաժողով և Կոնգոյի միջազգային հասարակություն:Նշենք, որ այդ կազմակերպությունում նա հանդես էր գալիս ոչ թե որպես Բելգիայի թագավոր, այլ որպես մասնավոր անձ: Այս քաայլը դուր չէր գալիս Բելգիայի հարևան պետություններին, քանի որ նրանց «քթի տակից» ահռելի տարածքներ սեփականաշնորհվեցին,որտեղ ահռելի չափի հարստություն կար:
19-րդ դարի առաջին տասնամյակում Լեոպոլդի գաղութատիրական քաղաքականությանն ուղղակի նպաստեց մի շատ հետաքրքիր հանգամանք, որը կապված էր մարդկության զարգացման հետ: Բանն այն է, որ այդ շրջափուլում լայն թափով զարգացում սկսեց ապրել ավտոմոբիլաշինությունը: Դրան զուգահեռ աճեց նաև անվադողերի արտադրությունը, որի հիմքում կաուչուկն էր, իսկ կաուչուկը գալիս էր Աֆրիկայից, ավելի կոնկրետ Կոնգոյից, որը պատկանում էր Լեոպոլդին: Կաուչուկի արտադրողներն աշխատում էին 14-16 ժամ, Կոնգոյում բացակայում էր կոմունիկացիայի բոլոր միջոցները, չկային ճանապարհներ, հիվանդանոցներ:

 

 

 

1904թ. Գերմանիայի Վիլհելմ 2-րդ կայսրը Լեոպոլդի հետ հանդիպման ժամանակ նրան առաջարկեց առաջիկա պատերազմում իրեն աջակցելու դեպքում նրան հատկացնել ֆրանսիական մի քանի նահանգներ' չհամաձայնելու դեպքում սպառնալով հարձակվել Բելգիայի վրա:: Սակայն ինչպես հետագայում ցույց տվեց ժամանակը, Լեոպոլդը 1909թ. իր մահից առաջ ստորագրեց մի փաստաթուղթ, որով հրաժարվեց իր գործունեության ընթացքում կնքած բոլոր ռազմական պայմանագներից, ինչն էլ իր հերթին պատճառ հանդիսացավ, որ Գերմանին Բելգիայի տարածքով հարձակվի Ֆրանսիայի վրա:
1885-1908թվականներին գաղութային այդ հատվածում բնակչությունը կրճատվեց ավելի քան միլիոնով, իսկ պարբերաբար իրականացվող պատժիչ գործողություններին զոհ գնացին մոտ 15 միլիոն տեղաբնակներ:
Այս ամենի հետ մեկտեղ, սակայն, Բելգիայում Լեոպոլդը հիշվում է որպես շինարար թագավոր, որի կառավարման ժամանակահատվածում ծաղկում է ապրել ճարտարապետությունն ու շինարարությունը:
Հետաքրքրական մի փաստ, շատ բելգիացի ժամանակակից պատմաբաններ, չնայած Լեոպոլդի նման բռնակալ քաղաքակնությունն ապացուցող ահռելի փաստական նյութերի, այնուամենայնիվ չեն ընդունում այն փաստը, որ Կոնգոյում կատարված դեպքերը տեղացի ժողովրդի ցեղասպանություն է եղել: Կոնգոյի դեպքերն ընդհանրապես երկար ժամանակ համարվում էր արգելված թեմա, մինչև վերջին ժամանկները:
«Բելգիան պետք է ունենա իր գաղութը» Լեոպոլդ 2

 

 

Արմեն Հովասափյան