Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ նախագահի վերջնական դիրքորոշման մասին, նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը ԶԼՄ-ին հայտնելէ, որ Սերժ Սարգսյանը շարունակում է հանդիպումներ ունենալ հայաստանյան քաղաքական ուժերի հետ և առաջիկայում սահմանադրական հայեցակարգի ակտիվ քննարկումների նոր շրջափուլ է սկսվելու:


Այսօր արդեն հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը հանդիպել է Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) ղեկավարության հետ' ի դեմս Գուրգեն Արսենյանի:


Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումների ներկա փուլին առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև բարեփոխումների հայեցակարգը հավանության արժանացնելու հետ կապված հարցեր (հիշեցման կարգով նշենք, որ 2007-ից Արսենյանը ԲՀԿ խմբակցության անդամ լինելով, ոչ մի անգամ հակաիշխանական գործողությամբ աչքի չի ընկել, ընդհակառակը' սիրաշահել է Բաղրամյան 26-ին):


Մինչ այդ նախագահը հանդիպումներ էր ունեցել ՀՅԴ ներկայացուցիչների հետ, ովքեր քաղաքական դաշտում թերևս միակ ուժն էին, որ միանգամից դրական վերաբերմունք ցուցաբերեցին սահմանադրական փոփոխության գործընթացին:


Կարելի է արձանագրե, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացը լուրջ քննարկումների փուլ է մտնում, իսկ առաջիկայում սահմանադրության բուն նախագծի վերաբերյալ որոշակիություն կմտցվի: Առաջին հերթին խոսքը վերաբերում է այն ուժերին, որոնք կմիավորվեն փոփոխությունների գաղափարի շուրջ:

 

 

 

Արմեն Հովասափյան