Արագած Ախոյանը կոտրեց արտահոսքի սառույցը: Տեսնենք հաջորդն ով է: Կամ առհասարակ կլինի՞ արդյոք հաջորդ, թե կլինենք հաջորդներ: Ինչևէ զարգացումները հետաքրքիր ընթացք են ստանում:


Ներքաղաքական այս վերջին գործընթացները դեժավյուի, կամ նոստալգիկ (ոմանց համար) էֆֆեկտ ունեն:
Դեռևս հասարակական հիշության մեջ թարմ են այն ժամանակները, երբ ՕԵԿ-ը հայտարարեց իր ընդդիմություն լինելու մասին, ու միանգամից պատգամավորներ, նախարարներ, մարզպետեր, ու այլ կարևոր ֆունկցիներներ միանգամից լքեցին հարազատ կառույցը, ամենացայտուն օրինակը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն է, ով այժմ ԲՀԿ կարկառուն ներկայացուցիչներից է: Բոլորովին վերջրես ՕԵԿ-ի կոալիցիան լքելու մասին լուրն ու դրան հաջորդած իրադարձությունները շատ չէին տարբերվում նախորդից: Ի՞նչ է կատարվում ԲՀԿ-ում: Փաստորեն ստացվել է այնպես, որ ԲՀԿ-ն իր մոբիլիզացմանը զուգահեռ նաև նոսրանալու ռիսկի տակ է' մեկ քայլ առաջ երկու քայլ ետ սկզբունքով:


ՉԻ բացառվում, որ կլինեն էլի համարձակներ հրաժարվելու իրենց մտադրության մասին բարձրաձայնելու կապակցությամբ: Իսկ Պատմությունը կրկնվելու սովորություն ունի, ուստի պետք է հետևություններ անել, վերաիմաստավորելուց ու քաղաքագիտական վերլուծություններ լսելուց զատ:

 

 

Վահագն Սարոյան