Ազեր-կոյունլուների նախրապան Ի.Ալիևը' Մյունխենում տեղի ունեցող Անվտանգության վեհաժողովի շրջանակներում ներկա գտնվողներից մեկի մեղադրանքին,թե ե՞րբ է Ադրբեջանը դադարելու խախտել զինադադարը' պատասխանել է."Երբ Հայաստանը դուրս բերի իր զորքերը Աղդամից և Ֆիզուլիից"..Բացի դրանից,նա նաև "հիշել" է,թե անցած տարվա մեջ հայերն ինչքան են խախտել զինադադարը, և ինչպես են մանր կճղակավորները պաշտպանվել իրենց վրա հարձակվող հայկական ուղղաթիռից...


Ազերիները միշտ էլ Արցախյան հիմնախնդիրը դիտում են "ճանապարհի կեսից"...Նրանք բացարձակ չեն անդրադառնում կոնֆլիկտի պատճառներին...Նրանց համար ամեն ինչ սկսվում է 1994թ. մայիսի 12-ից,երբ Ազդրբեջանի նախագահ Հ.Ալիևը աղերսում էր ՌԴ նախագահ Բ.Ելցինին,որ վերջինս համոզի հայերին զինադադար հաստատել...Հ.Ալիևի պատվիրակ,այն ժամանակվա ՊՆ նախարար Ս.Աբիևը' առանց "ԱՄՈԹ" զգալու, իր ստորագրությունը դրեց ԼՂՀ ՊԲ հրամանատար Ս.Բաբայանի ստորագրության կողքին,որն էլ դարձավ զինադադարի հաստատման ՊԱՇՏՈՆԱԿԱՆ փաստաթուղթը...Այդտեղ առկա է նաև ՀՀ ՊՆ նախարար Ս.Սարգսյանի ստորագրությունը...Ազերիները մոռանում են,թե՛ ինչպես պատերազմ սկսեցին Արցախի դեմ,թե՛ ինչպես հայաթափ արեցին Շահումյանը,Մարտակերտը,Մարտունու ու Հադրութի շրջանների մի մասը...Բայց, երբ պարտություն կրեցին և Արցախի հաղթանակած բանակը ազատագրեց նաև Դաշտային Արցախի մի մասը՝պարզվեց,որ հայերն ԱԳՐԵՍՈՐ են...Ըստ ակ և կարա- կոյունլուների,եթե Արցախը հայաթափ արվեր,ուրեմն դա կլիներ արդար...Ըստ Բաքվի' 1988 թ. Արցախի բնակչության 75% կազմող հայերը ՕԿՈՒՊԱՑՐԵԼ են Արցախը...Եթե մտածենք ազերիների պես,ապա ԽՍՀՄ-ը,Մեծ Բրիտանիան,ԱՄՆ-ը և հակահիտլերյան կոալիցիայի մյուս երկրները ևս ԱԳՐԵՍՈՐՆԵՐ էին,որովհետև վերջնարդյունքում գրավեցին Գերմանիան և այն բաժանեցին ազդեցության գոտիների...Նրանք "ագրեսորներ" էին, որովհետև ընդդիմացել են Ա.Հիտլերին...Ագրեսորներ են նաև Հնդկաստանը,Շրի Լանկան,Հնդկաչին թեկակղզու ժողովուրդները,որոնք պայքարել են իրենց անկախության համար Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դեմ...Բայց պարտվելով'ո՛չ Լոնդոնը,ո՛չ էլ Փարիզը ամեն մի անկյունում չէին գոռում,թե հնդիկները կամ վիետնամցիները օկուպացրել են իրենց պատմական հողերը,որովհետև շատ լավ գիտեին,որ դա այդպես չէ...Իսկ թուրք-քոչվորները, 11-12-րդ դդ. հայտնվելով մեր տարածաշրջանում, դարձան ամեն ինչի տանուտերը...ԱԿՆԱՆ և ՎԱՐԱՆԴԱՆ համապատասխանաբար դարձան Աղդամ և Ֆիզուլի...


Հ.Գ.Ի.Ալիևի հայտարարությունն արդեն պաշտոնապես հաստատեց,որ զինադադարը խախտում են ՀԵՆՑ ազերիները,որոնք ԴԺԳՈՀ են 1994 թ.հետո հաստատված ստատուս-քվոյից...Մինչ այս,նույնաբովանդակ հայտարարություններով էին հանդես գալիս Ադրբեջանի ՊՆ-ի և ԱԳՆ-ի մամլո խոսնակները...Ի.Ալիևի այս ելույթը ՀՀ արտաքին քաղաքականությունը ներկայացնողները պետք է դարձնեն ԱՊԱՑՈՒՅՑ այն բանի,որ Բաքուն ընդունում է ,որ հենց ինքն է խախտում ԶԻՆԱԴԱԴԱՐԸ...Իսկ արցախյան բանակն էլ գտնվում է Ակնայում(Աղդամ) և Վարանդայում(Ֆիզուլի), որովհետև ՀԱՂԹԵԼ է ազերիներին իրենց իսկ սանձազերծած պատերազմում ու ազատագրել է այն հողերը,որոնք Ի.Ստալինը, հայերից խլելով, 1921 թ.նվիրել է իրենց...Այսպես շարունակվելու դեպքում հայերը լավ կլինի ԱԶԱՏԱԳՐԵՆ Գանձակը,որից ազերիները ժամանակին ՓԱԽԵԼ էին,Շակաշենը,Նախիջանը և այլ հայկական հողեր,որոնք ԴԵՌ գտնվում են քոչվոր թաթարների(ազերիների) վերահսկողության տակ...


Բայց մի "դրական" բան եմ նկատել Ի.Ալիևի այս տարվա Մյունխենյան ելույթում...Նա չհայտատարեց,որ հայերը պետք է դուրս բերեն "իրենց զորքերը" ԱՐՑԱԽԻՑ,այլ բարբաջեց Աղդամի և Ֆիզուլիի մասին.

 

 

Գագիկ Համբարյան