Ինքս քրեագետ չեմ և իրավաբանությամբ չեմ զբաղվել, բայց տնտեսագետիս մասնագիտությունը և շատ փոքր էլ լրագրողական արվեստին տիրապետելը թույլ է տալիս մի փոքր վերլուծություն կատարել'
Հրանտ Դինք-հունվարի 19-ը
Արմեն Հովհաննիսյան-հունվարի 19-ը

 


2 սպանություն նույն օրը մեր դարավոր թշնամի' թուրքի կողմից: Ենթադրենք այս երկու սպանությունների օրերը զուգատիպել են, ապա Ավետիսյանների ընտանիքի հենց նույն ամսվա սպանությունը նույնպես զուգատիպություն էր, թե՞ նախապես ծրագրված ոճրագործություն, այն էլ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒՅԹՅԱՆ 100-րդ տարում, այն ել ուղիղ 102 օր առաջ (ապրիլի 24-հունվարի 12=102), այն էլ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի կողմից, ով սպանությունից հետո թողել է իր անձնական իրերը, որոնց քննությունը միանգամից տալիս է Վալերի Պերմյակով բառակապակցությունը:
Ախր ոճրագործությունը այնպես է կատարվել, որ միանգամից հասկացվի, որ դրա հեղինակը հենց ազգությամբ ռուս Վալերի Պերմյակովն է (ես նույնիսկ կասկածում եմ, որ էդ վիժվածքը մենակ է ներխուժել տուն): Ու դրան բռնում են հայ-թուրքական սահմանի տարածաշրջանում:

 

 


Հերիք չի այսքանը, հլա մի հատ էլ մի քանի օր հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը, իրեն խայտառակ անելով և շատ թուրքերի կողմից քննադատության արժանանալով, ս.թ. ապրիլի 24-ին մեր նախագահին հրավիրում է ներկա լինելու Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին, երբ դրանք սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին եւ շարունակվել մինչեւ 1916 թվականի հունվարի վերջը: Ուշադրություն' Էդողանը հրավիրում է այդ օրը 102 նախագահ: Մի՞թե այսքան շատ 102-ներ զուգատիպություններ են: Էրդողանի հրավերը կարելի է հասկանել' որպես մեր հրավերը չընդունելու այլընտրանք, իսկ Ավետիսյանների ընտանիքի սպանությունը' որպես ցեղասպանության կիսատ մնացած գործ: Կիսատ մնացած գործ այն էլ ազգությամբ ռուսի ձեռքով, երբ մենք դեռ նոր էինք անդամագրվել Մաքսային միությանը: Եվ ի՞նչ էր ուզում սրանով ասած լիներ:
Եվ վերջապես, կարծում եմ միայն թուրքին ձեռք կտար, որ Հայաստանը հայտնվեր նման քաոսային վիճակում, ինչպիսին հիմա Գյումրին է:

 


Չգիտեմ, էդ 20 տարին չբոլորած անչափահասին հնարավոր է օգտագործել է մեր դարավոր թշնամին ետին մտքերով: Շատ հետևություններ կարելի է անել, միգուցե նաև սխալ հետևություններ: Ինչևէ, սպասենք համապատասխան մարմինների քննություններին, որոնք զբաղվում են այս գործով:
Հ.Գ նորից եմ կրկնում, որ ես քրեագետ չեմ, այլ տնտեսագետ եմ, իսկ վերոնշյալ վերլուծությունը ամենևին տնտեսագիտական չի:

 

 

Արման Մալխասյան