1988 թվականին ԽՍՀՄ-ում առաջին անգամ կազմակերպվեց և անց կացվեց գեղցկության մրցույթ: Երկրում հայտարարվեց, որ իրականացվում է մասնակիցների ընտրություն՝ գեղեցկության առաջին մրցույթի համար: Մասնակիցների ընտրությունը տևեց մի քանի օր: Մրցույթի կազմակերպիչները նման աժիոտաժի չէին սպասում գեղեցիկ սեռի ներկայացուցիչների կողմից: Ցանկացողների հերթը մի քանի կիլոմետրի էր հասնում. նրանց մեջ կային դպրոցականներ, ամուսնացած կանայք, կանայք՝ երեխաների հետ, և նույնիսկ խոշոր կազմվածքով կանայք: Հավակնորդները ստիպված էին օրերով հերթ կանգնել՝ մասնակցության հայտը լրացնելու համար: