Էլեն Ռուտ վան Վինկլն իր զվարճալի լուսանկարների շնորհիվ դարձել է ֆոտոբլոգի 545 հազար օգտատերերի սիրելին: Համացանցում նա հայտնի է Baddie Winkle կեղծանունով: Տատիկն ավելացնում է իր լուսանկարները՝ վառ զգեստներով, ծխախոտով, համակարգչային խաղերով: Էլենը FEMAIL հրատարակչությանն ասել է, որ այդ հոբբիին նրան ծանոթացրել է ծոռնուհին, ով էլ տեղադրել է տատիկի առաջին լուսանկարը ֆոտոբլոգում:
«Ես սիրում եմ զվարճանալ, բայց երբեք չեմ մտածել, որ սեփական լուսանկարները համացանցում տեղադրելը կարող է այդքան զվարճալի լինել: Երբ մենք տեղադրեցինք իմ առաջին լուսանկարը, ես ապշած էի, թե քանի մարդ է նայել այն և բաժանորդագրվել իմ էջին». ասել է 86-ամյա տատիկը:
15.