Ամերիկացի գիտնականները 20-ամյա ուսումնասիրության արդյունքում պարզել են, թե որոնք են կազմվածքի համար ամենաօգտակար և վնասակար սննդամթերքները
Զանգվածային ուսումնասիրությանը 120 հազար մարդ է մասնակցել: Փորձի արդյունքում գիտնականներն առանձնացրել են օգտակար և վնասակար մթերքները:
Եվ այսպես, կազմվածքի համար ամենաօգտակարներից են համարվել բանջարեղենը, հատիկավորները, մրգերը, ընկուզեղենը և առանց շաքարի բնական յոգուրտը:

 

 

 


Ամենավնասակարները՝ տապակած կարտոֆիլը, չիփսերը, քաղցր ըմպելիքները, կարմիր միսը և վերամշակված մսեղենը՝ երշիկներն ու կիսաֆաբրիկատները:
Բնականաբար, օգտակար ցուցակի սննդամթերքները հարկավոր չէ ուտել անսահմանափակ քանակությամբ: Փոխարենը խորհուրդ է տրվում ընդհանրապես հրաժարվել վնասակար մթերքներից:

 

 

 

 

Վրեժ Հովսեփյան