Բազմիցս անդրադարձել եմ այն հարցին, թե ինչ է հարկավոր սպառողի իրավունքի և շահի պաշտպանության համար: Քանի որ հեծանիվը ես չեմ հայտնագործել, ևս մեկ անգամ ստիպված եմ փաստել, սպառողը կարող է լինել պաշտպանված, եթե միաժամանակ առկա են ինչպես պետական և հասարակական վերահսկողությունը, այնպես էլ աջակցությունը: Եվս մեկ անգամ ստիպված եմ անդրդառնալ պետական վերահսկողությանն ու աջակցությանը:


Իրականում պետական վերահսկողությունը և պետական աջակցությունը տարբեր գործընթացներ են:
Պետական աջակցություն է՝ բիզնես-միջավայրին հարմարեցված օրենսդրությունը, սուբսիդիաները, դոտացիաները, այլ շուկաներ ստեղծելու, սպառման ծավալները մեծացնելու հնարավորությունները և այլն:
Պետական աջակցություն չէ այն, որ հնարավորություն է տրվում շրջանցելու օրենքը, կամ հնարավորինս խաբել սպառողին ու մնալ անպատիժ կամ ուղղակի նախատեսվածից քիչ վճարել հարկերը: Բազմիցս նշել եմ նաև, որ մեր երկրում պետական աջակցություն և վերահսկողություն մոդելը գործում է հետևյալ փիլիսոփայությամբ՝ Ձեզ աջակցում ենք չվերահսկելով:


Արդյունքում ստացվում է, որ պաշտպանված սպառող ունենալու համար անհրաժեշտ երկու կարևորագույն կոմպոնենտները բացակայում են:


Իսկ հիմա ամենացավալին. անվերահսկելությունը հանգեցրեց նրան, որ այժմ տուժում է նաև բիզնեսը: Բիզնեսն ինքնուրույն է կարգավորոմ դաշտը, խոշորներն իրենք են թելադրող և այժմ արդեն մեր լի ու բոլ Հայաստանում կա նաև պարենային ապահովության հարց. խանութները կամ փակվում են, կամ ուղղակի ապրանքների մի ստվար զանգված վաճառքի ենթակա չէ, այլ պարզապես ցուցադրված:
Ահա և "աջակցել' չվերահսկելով" գաղափարախոսության հետևանքը:


Հ.Գ.
ԿԲ-ին այսօր ասուլիսի ժամանակ արդեն անդրադարձել էի, այդ իսկ պատճառով չանդրադարձա: Այն, որ ԿԲ-ն կամ արձակուրդում է, կամ էլ այնպես է գործում, որ ավելի լավ էր արձակուրդում լիներ, ոչ ոքի համար գաղտնիք չէ:

 

 

Բաբկեն Պիպոյան