Մի բան էլ չեմ հասկանում. ժամանակին Վարդան Օսկանյանը Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտությունը քննադատելիս մեխ էր դարձրել այն, որ ինքը ոչ թե դեմ է կառավարական մակարդակով հայ-թուրքական հանդիպումներին /որովհետեւ նույնիսկ իր պաշտոնավարման շրջանում եվրոպական մայրաքաղաքներում տարբեր գաղտնի հանդիպումներ են եղել, հետեւաբար, ինքն իրեն չի քննադատի/, այլ որ այս իշխանությունները դա հրապարակայնեցրին, իսկ Թուրքիային ձեռնտու է դա, քանի որ շահարկում է: Ասեմ, որ իր այս փաստարկումը հրապարակայինից բացի առիթ եմ ունեցել լսելու տարբեր եվրոպացի պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ, երբ նաեւ ես եմ ներկա եղել: Հիմա չեմ հասկանում հենց Օսկանյանին պականող Սիվիլիթասով Ջեմալի թոռանը հրապարակային ծափահարությունների ներքո Հայաստան բերելն ու կլիդիմ սարքելը: Միթե՞ Օսկանյանի լոգիկայով այսպիսի հրապարակային քայլերն էլ չեն շահարկվելու Թուրքիայի կողմից... Այս էսպիսի պաշտոնյաների պատճառով է Հայաստանը այս օրին, որ մեկ մեխին են խփում, մեկ նալին.... Ու շատերն են այդպես...

 

 

Ստյոպա Սաֆարյան