Երբ նավթի գները միջազգային շուկայում կտրուկ նվազում էին և 120 դոլլարից իջան 65 դոլլար մեկ բարելի դիմաց,ազերի պաշտոնյաները իրենց ամպագորգոռ հայտարարություններում ասում էին,որ Բաքվի կողմից վարվող ֆինանսավարկային քաղաքականության վրա ԴԱ ՉԻ ԱԶԴԻ...Այսինքն' Բաքուն շարունակելու էր միլիարդավոր դոլլարների զենք գնել,Հ.Ալիևի ստորագրության նման շենքեր կառուցել,երկրի հետամնացությունը "թաքցնել" Բաքվի շքեղության քողի տակ,աշխարհի տարբեր կետերում Հ.Ալիևի արձանները կանգնեցնել և նրա անունով պուրակներ ու այգիներ բացել....

 

 

Ու ամենակարևորը՝ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԿԻՐԱՌԵԼ ՆԱՎԹԱԽԱՎԻԱՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ,որը բավական ''ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ'' է...Շատ հետաքրքիր է,որ վերջին տասը տարիներին, ստանալով ահռելի մեծ օգուտներ նավթի վաճառքից, Ի.Ալիևը բացարձակ չմտածեց իր կողմից շահարկվող "մեկ միլիոն",իսկ իրականում' հինգ հարյուր հազարի հասնող փախստականներին տներով ապահովելու մասին...Ի.Ալիևը նրանց թույլ չի տալիս լքել երկիրը և ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ պահում է ճամբարներում՝ռեզերվացիաներում...

 

 

Դա հատուկ նպատակով է արվում.արտասահմանից ժամանող հյուրերին հատուկ տանում են այդ ճամբարները,որ ցույց տան թե ինչ ծայրահեղ ծանր պայմաններում են ապրում սև և սպիտակ ոչխար փախստականները...Ի.Ալիևը մտածում է,որ հյուրերը կխղճան և հետ կվերադարձնեն ազերիներին Արցախը և ազատագրված տարածքները...Շատ քիչ գումար է ծախսվում նաև մարզերում սոցիալական վիճակը բարելավելու համար...Պատահական չէ,որ Ադրբեջանի 9,5 միլլիոն բնակչությունից 3-3,5 մլիիոնը բնակվում է ՌԴ-ում,մոտ 1-1,5 միլլիոնը Թուրքիայում,Ուկրաինայում և այլն... Ադրբեջանը "երկրորդ Էմիրություններ" հռչակած Ի.Ալիևը լավ կլինի այս մասին մտածի,այլ ոչ թե աջ ու ձախ բարբաջի դատարկվող ՀՀ-ի մասին...

 

 


Այսօր ֆինանսական ԽՆԴԻՐՆԵՐ չունեցող Ադրբեջանի ֆինանսների նախարարՍամիր Շարիֆովը լրագրողներին հայտնել է,որ ԿԱՐՈՂ է հաջորդ տարի Բաքուն ԿՐՃԱՏԻ մի քանի ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ֆինանսավորումը,որոնք այնքան էլ մեծ նշանակություն չունեն հիմա երկրի համար...Դե ինչ...Ազերիները արդեն ընդունում են այն փաստը,որ երկիրը կանգնած է ֆինանսական մեծ խնդիրների առջև...

 

 


Հ.Գ.Հեյդարիստանի նման երկրում,որտեղ բացի նավթից, համարյա թե չկան տնտեսական այլ ճյուղեր, ՉԵՆ կարող խնդիրներ չլինել,երբ պետական բյուջեում նավթի գինը սահմանված է 90 դոլլար մեկ բարելի դիմաց,իսկ այսօր այն վաճառվում է 65 դոլլարով...Բացի դրանից, արդեն երրորդ տարին է Բաքուն ավելի քիչ նավթ և գազ է արտահանում...Հիշեցնեմ,որ նավթի և գազի արտահանումը կազմում է ազերիների արտահանումների 80-85%...Հուսով եմ,որ նավթի միջազգային գնանկումը կունենա շարունակական բնույթ և ազեր-կոյունլուները խելամիտ կծախսեն նավթադոլլարները և շուտով վաճառքի կհանեն ՌԴ-ից,Իսրայելից,ՀԱՀ-ից գնված զենքն ու զինամթերքը,որ կերակրեն երկրի բնակչությանը...

 

 

 

 


Գագիկ Համբարյան