Աշխարհում 235.000.000 մարդ տառապում է ասթմայով, եւ այն համարվում է բավականին տարածված հիվանդություն երեխաների շրջանում: Բայց ասթմայի նոպայի ժամանակ, որը նաեւ հայտնի է որպես ասթմայի սրացում, շնչուղիներն այտուցվում եւ բորբոքվում են, եւ դրանց շուրջը գտնվող մկանները սեղմվում են՝ թողնելով միայն մի փոքրիկ բացվածք՝ շնչելու համար:
Երբեմն ասթմայի ժամանակ այտուցված շնչուղիները արտադրում են լրացուցիչ լորձ, որը միայն դժվարացնում է շնչառությունը: Մարդը կարող է խռխռալ, հազալ ու ծանրություն զգացում ունենալ կրծքավանդակում:

 

 


Ասթմայի նոպայի ժամանակ քայլ առ քայլ հետեւեք Ձեր եւ Ձեր բժշկի կողմից մշակված ծրագրին եւ ասեք Ձեր ծնողներին ու ընկերներին, թե ինչ է անհրաժեշտ անել ծայրահեղ իրավիճակներում: Յուրաքանչյուր պլան մշակվում է հատուկ տվյալ հիվանդի համար եւ լիովին կախված է նրա վիճակից, տարիքից եւ հիվանդության աստիճանից:
Ուշադրություն դարձրեք նախազգուշացնող նշաններին, ինչպիսիք են՝ ծանրություն կրծքավանդակում, ծանր շունչ, հեւոց, հազ եւ հիպերմիա:
Վերահսկեք ասթմայի նոպաները՝ խուսափելով այնպիսի հարուցիչներից, ինչպիսիք են՝ ալերգիաները, փոշին, հիվանդությունը, ծխախոտի ծուխը, աղտոտված օդը, ֆիզիկական վարժությունները, գազերը, սթրեսը եւ եղանակային պայմանները:

 

 


Վերահսկեք Ձեր հիվանդությունը՝ ճիշտ ժամանակին ընդունելով բժշկի կողմից նշանակված դեղահաբերը: Հետեւեք բժշկի ցուցումներին շնչադիմակ կամ ցողացիրներ օգտագործելիս, որոնք համարվում են դեղորայքն անմիջապես թոքեր հասցնել ամենաարագ եւ անվտանգ ճանապարհը: Նաեւ նշանակվում են դեղորայքներ ինչպես հաբերի, այնպես էլ փոշիների, հեղուկների կամ ներարկումների տեսքով:
Շատ կարեւոր է խուճապի չմատնվել, ընդունել դեղամիջոցը, փորձել վերահսկել հազը եւ զանգահարել շտապ օգնություն, եթե դեղերը չեն օգնում: Միշտ Ձեզ մոտ պահեք Ձեր բժշկի հեռախոսահամարը:

 

 

 


Վրեժ Հովսեփյան