Բանալի բառեր. վիտամիններ, միկրոէլեմենտներ, շաքարային դիաբետ
Վիտամինները արյան մեջ շաքարի պարունակության վրա ուղղակի ազդեցություն չունեն, սակայն նրանցից շատերը ցուցաբերում են միջնորդավորված ազդեցություն ածխաջրատային փոխանակության վրա և ( առողջ մարդու, և ( հատկապես շաքարային դիաբետով հիվանդի մոտ: ­­­­
Շաքարային դիաբետի ժամանակ կտրուկ փոխվում են վիտամինների սինթեզը և մետաբոլիզմը, նկատվում է կայուն անբավարարություն C, E, B խմբի և այլ վիտամինների, ինչը նպաստում է անոթների և նյարդային վերջավորությունների հետագա ախտահարմանը: Այդ պատճառով B1, B2, B6, B12, B15, C, P, E, A, PP վիտամինները անհրաժեշտ է ընդունել կանոնավոր կերպով' հատկապես աշնան, ձմռան և գարնան ընթացքում [1]:­­­­­­­­ ­­­

 

 


Հայտնի է, որ մեծահասակ տարիքի և ծեր մարդկանց մոտ տեղի է ունենում բջջաթաղանթի կառուցվածքի մեջ մտնող լիպիդների (ճարպերի) օքսիդացման պրոցեսների ուժեղացում: Դա բերում է հյուսվածքների և օրգանների ֆունկցիայի խանգարման: Շաքարային դիաբետով հիվանդների մոտ այդ պրոցեսը սկսվում է գրեթե 10 տարի շուտ: Տվյալ պրոցեսը հսկվում է որոշ վիտամին-հակաօքսիդանտներով: Առավել արտահայտված հակաօքսիդանտային հատկությամբ օժտված են A, C, E և, ինչպես ցույց տվեցին վերջին տարիների հետազոտությունները, նաև B խմբի վիտամինները: Նշված վիտամինները պարունակվում են շատ սննդամթերքում, սակայն բավարարել նրանց պահանջը շաքարային դիաբետով հիվանդների մոտ, առանց ավել քանակի պոլիվիտամինային դեղամիջոցներ ընդունելու, հնարավոր չէ: ­ ­­­­­­­­­ ­­­­

­­­

 


Շաքարային դիաբետով գրեթե բոլոր հիվանդների մոտ նկատվում է այդ վիտամինների պակաս: Էներգիայի և նյութափոխանակության համար անհրաժեշտ է ոչ միայն վիտամինների, այլ նաև միկրոէլեմենտների (երկաթ, ցինկ, քրոմ, պղինձ և այլն) մասնակցությունը: Չնայած վերջիններիս չնչին պարունակությանը սննդի մեջ, մեծ է նրանց դերը առողջության պահպանման հարցում: Շատ միկրոէլեմենտներ լավացնում են ածխաջրատային փոխանակությունը: Դրանց թվին են պատկանում ցինկը, քրոմը, սելենը, մագնեզիումը, մանգանը, վանադիումը և այլն: Այդ պատճառով էլ պետք է առավելություն տալ այն վիտամինային դեղամիջոցներին, որոնք պարունակում են միկրոէլեմենտներ: ­­­­­­ ­­­ ­­­­ ­­­­­­
Վիտամին C (ասկորբինաթթու) – ցանկացած տիպի շաքարային դիաբետի ժամանակ որպես կանոն խանգարվում է ասկորբինաթթվի մետաբոլիզմը օրգանիզմում, ինչը բերում է արյունատար անոթների էնդոթելի թուլացմանն ու վնասմանը: Ասկորբինաթթուն պաշտպանում է սպիտակուցները և ճարպերը օքսիդացումից, խոչընդոտում մանր արյունատար անոթների պատերի վնասումը, օգնում հյուսվածքների կողմից գլյուկոզայի առավել յուրացմանը [2,3]:

 

 


Վիտամին H (բիոտին) – բարձրացնում է հյուսվածքների զգայունությունը ինսուլինի հանդեպ և օգնում է արյան մեջ շաքարի մակարդակի իջեցմանը: Բիոտինի օրեկան պահանջը կազմում է 0.15-0.3 մգ: ­ ­
B խմբի վիտամիններ – հատկապես կարևոր են շաքարային դիաբետի նյարդային համակարգի վրա վտանգավոր բարդության' նեյրոպաթիայի կանխման համար: B խմբի վիտամինները արդյունավետ են ազդում, եթե ընդունում եք կոմպլեքսի ձևով:
Վիտամին PP (նիկոտինաթթու) – հանդիսանում է մի նյութի մասնիկ, որը կոչվում է գլյուկոզայի հանդեպ տոլերանտության գործոն: Այս վիտամինը կարևոր դեր է խաղում արյան մեջ շաքարի և ինսուլինի քանակի կարգավորման հարցում: Հետազոտությունները ցույց են տվել, որ մեծահասակների մոտ, որոնք հիվանդ են տիպ 1 շաքարային դիաբետով, նիկոտինաթթվի հավելյալ ընդունումը թույլ է տվել ամբողջությամբ ընդհատել ինսուլինի ներարկումը ավելի քան 50%-ի մոտ: ­­­­­ ­­­­­­­­­­­­ ­
Վիտամին E – հանդիսանում է հակաօքսիդանտ և օժտված է դիաբետի որոշ բարդությունները կանխելու հատկությամբ, հատկապես աչքի ցանցաթաղանթի և սրտի խանգարված աշխատանքը, մանր արյունատար անոթների դիսֆունկցիան [4]: ­­­­­­­ ­­
Մագնեզիում (Mg) – կարևոր դեր է խաղում արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորման, էներգիայի առաջացման, ենթաստամոքսային գեղձից ինսուլինի արտազատման գործում: Պահպանում է ենթաստամոքսային գեղձի (բջիջները վնասումից ևնպաստում է նրանց վերականգնմանը: Երբ մագնեզիումի մակարդակը շատ է իջնում, բարձրանում է դիաբետին բնորոշ բարդությունների' աչքի, սրտի, երկամների ախտահարումների, հիպերտոնիայի զարգացման հավանականությունը: ­­­­ ­­­­ ­­­­­­
Մանգան (Mn) – մասնակցում է բջիջների կողմից գլյուկոզայի յուրացմանը և նպաստում է շաքարի մակարդակի իջեցմանը արյան մեջ: Անհրաժեշտ է ենթաստամոքսային գեղձում ինսուլինի կանոնավոր արտադրման համար:­­­

 

 


Ֆոսֆոր (P) – մասնակցում է արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորմանը, հանդիսանում է բջջաթաղանթի կոմպոնենտ և մասնակցում է ներբջջային նյութափոխանակությանը: ­­­ ­­­
Կալիում K – կալիումը յուրաքանչյուր կենդանի բջջի հիմնական էլեմենտն է: Դրա պակասը կարող է վատացնել գլյուկոզայի յուրացումը բջիջների և հյուսվածքների կողմից: Կալիումական աղերը անհրաժեշտ են հյուսվածքներում նորմալ նյութափոխանակության, սրտի, երիկամների, ուղեղի, լյարդի, էնդոկրին գեղձերի աշխատանքի համար: Անհրաժեշտ է զարկերակային ճնշման և կանոնավոր մկանային տոնուսի պահպանման համար: ­­­ ­­­­­­­­­
Կիսահագեցած ճարպաթթուներ – խոչընդոտում են այնպիսի անցանկալի հետևանքների առաջացմանը, ինչպիսիք են արյունամատակարարման խանգարումը, հիպերտոնիկ հիվանդության զարգացումը, սրտի գործունեության խանգարումը և նյարդային ցողունի բորբոքումը, արյան մեջ վնասակար ճարպերի և խոլեստերինի մակարդակի բարձրացումը, նպաստում են անոթների պատերի էլաստիկության պահպանմանը: ­­­­­­­­­­­­­
Վիտամինային կոմպլեքսի մեջ միկրոէլեմենտներ քրոմի և ցինկի ներգրավումը հանդիսանում է չափազանց կարևոր շաքարային դիաբետով հիվանդների համար: ­­­­­

 

 

 

 


Ցինկ – մտնում է ավելի քան 90 ֆերմենտների բաղադրության մեջ: Խթանում է ԴՆԹ-ի, սպիտացների սինթեզը, հյուսվածքների ռեգեներացիան, անհրաժեշտ է ինսուլինի նորմալ գործունեության համար: Ցինկը բարձրացնում է ինֆեկցիաների հանդեպ օրգանիզմի դիմադրողականությունը, նպաստում է մրսածության ժամանակ շուտափույթ առողջացմանը: Ցինկի պակասը բերում է մաշկի որակի վատացմանը, նրա պաշտպանիչ ֆունկցիայի իջեցմանը, ինչը չափազանց վտանգավոր է շաքարային դիաբետով հիվանդների համար: Քանի որ դիաբետիկները հակված են հաճախակի ինֆեկցիոն հիվանդությունների, այդ թվում անգամ ոչ մեծ ինֆեկցված վերքերի և երկարատև չլավացող խոցերի առաջացմանը, նրանց խիստ անհրաժեշտ է լրացնել այս միկրոէլեմենտի պակասը: Ցինկը անհրաժեշտ է սեռական գեղձերի հորմոնների նորմալ արտադրության համար: Երեխաների և երիտասարդ տիպ 1 շաքարային դիաբետով հիվանդների մոտ ցինկի անբավարար ընդունումը կարող է բերել աճի դանդաղեցմանը, խորացնել էրեկտիլ դիսֆունկցիան: Այն մասնակցում է արյան մեջ շաքարի մակարդակի և օրգանիզմում ճարպային փոխանակության կարգավորմանը : ­ ­­­­ ­­

­­­ ­­­ ­­ ­­­

 


Քրոմ – եռավալենտ քրոմը գլյուկոզայի հանդեպ տոլերանտության գործոն-ի կոմպոնենտ է, որի պակասը կարող է խորացնել ինսուլինոռեզիստենտականությունը' տիպ 2 շաքարային դիաբետի զարգացման հիմնական պատճառներից մեկը: Քրոմը իջեցնում է քաղցրավենիքի հանդեպ ցանկության զգացումը, ինչը օգնում է պահել դիետա և նպաստում է ածխաջրատային փոխանակության կայուն կոմպենսացիային [6,7]: ­­­ ­ ­­­­
Նման վիտամինները խորհուրդ են տրվում ինչպես առաջնակի հայտնաբերված, այնպես էլ երկար տարիների շաքարային դիաբետովբոլորհիվանդներին: ­­

 

 

 

 


Վրեժ Հովսեփյան