Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ հասարակության մեջ շաքարային դիաբետով տառապող մարդկանց թիվը օր օրի շատանում է: Դա պայմանավորված է տարատեսակ երևույթներով, որոնց մասին մասնագետներն ավելի հստակ կարող են խոսել, իմ դիտարկումը վերաբերվելու է մեկ այլ խնդրի:


Շաքարային դիապետով տառապող մարդիկ անվճար «Դիաբետոն» կոչված տեղն են ստանում տարածքային պոլիկլինիկաներից, բայց շատ քչերն են օգտվում ստացված դեղերից՝ նախընտրում են գնել, որովհետև տվյալ «Դիաբետոնները» ոչ մի դրական էֆեկտ չեն ունենում մարդու օրգանիզմի վրա: Չեմ կարող ասել դրանք որտեղից ու ոնց են ներմուծվում, բայց որ շատերը այդ դեղը ստանում են ուղղակի ստանալու համար դա փաստ է: Խնդրում եմ Առողջապահության նախարարությանը դադարեցնել անիմաստ գումարների վատնումը, ավելի լավ է այդ դեղերը մարդկանց չբաժանեք ու անունն էլ չդնեք, որ գործ ենք անում քան, որ բաժանում եք ու հետո հաշվետվության մեջ գրում եք, թե այսքան շաքարային դիաբետով հիվանդ մարդու այսքան դեղով օգնեցինք: Ավելի լավ է այդ գումարը տաք հիվանդին՝ ինքը իր ձեռքով կգնի իր համար նախատեսված դեղը:

 

 


Էդգար Խաչատրյան