Ուսանողների միջազգային օրը աշխարհի մի շարք երկրներում նշվում է 1946 թ.-ից՝ նոյեմբերի 17-ին Պրահայում անցկացված Ուսանողների համաշխարհային կոնգրեսի որոշմամբ:


Թեպետ ուսանողության տոնը երիտասարդական եռանդի, ուրախության և սիրահարական խենթության խորհրդանիշ է, սակայն տոնի ակունքներում ողբերգական դեպքեր են:


1939թ. Չեխոսլովակիայում Պրահայի ուսանողները և դասախոսները դուրս էին եկել ցույցի' նշելու Չեխոսլովակիայի ձևավորման տարեդարձը: Գերմանացի օկուպանտներն էլ փորձել են բռնի ուժով ցրել երթը, որի ընթացքում գնդակահարվել է ուսանող Յան Օպլետալը: Նրա թաղման արարողությունը վերածվել է բողոքի ցույցի: Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան շրջափակվել է ուսանողական հանրակացարանը, ավելի քան 1200 ուսանողներ ձերբակալվել են, Չեխիայի բոլոր համալսարանները մինչև պատերազմի ավարտը փակված են մնացել: 2 տարի անց Լոնդոնում նոյեմբերի 17-ը սահմանվեց որպես Ուսանողների օր, իսկ 1946 թվականի նոյեմբերի 17-ին նույն Պրահայում կայացած Ուսանողների համաշխարհային կոնգրեսի ժամանակ այն վերջնականորեն ստացավ միջազգային տոնի կարգավիճակ:

 

 

Կապանյան Լրատու