Թուրքիայի նոր վարչապետ կնշանակվի ներկայիս արտգործնախարար՝ Ա.Դավութողլուն :Սա այն քաղաքական գործիչն է,ով ստանձնեց արտգործնախարարի պաշտոնը 2009 թ. մայիսի 1-ին "ԶՐՈ ԽՆԴԻՐՆԵՐ ՀԱՐևԱՆՆԵՐԻ ՀԵՏ " կարգախոսով:Սակայն այս տարիների ընթացքում Թուրքիան էլ ավելի վատթարացրեց իր հարաբերությունները հարևանների ,ինչպես նաև ռազմավարական գործընկերների հետ:Նույն 2009 թ .աշնանը ,Հայաստանի հետ Ցյուրիխում ստորագրված փաստաթղերը դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին մինչ օրս ուժի մեջ չեն մտել..Բավական լարված են մնացել հարաբերությունները Հունաստանի հետ..

 

Իսկ Կիպրոսի ԵՄ անդամ դառնալուց հետո, էլ ավելի սրվեցին հարաբերությունները Անկարայի և Նիկոսիայի միչև,որի պատճառով չեղյալ հայտարարվեցին բանակցությունները ԵՄ և Թուրքիայի միչև...2011թ-ից թշնամացան հարաբերությունները Թուրքիայի և Սիրիայի միչև..."Եղբայր" Էրդողանը դավաճանելով Բ.Ասադին փորձեց իր սեփական "խաղը խաղալ",որի հետևանքով Թուրքիան հայտնվեց շատ անհարմար վիճակում,որից մինչև հիմա դուրս չի կարող գալ...Հենց սրա պատճառովել ավելի բարդացան Թեհրանի հետ հարաբերությունները,որոնք մինչ այդ էլ բազմաթիվ խնդիրներով էին ծանրաբեռնված...

 

Թուրք-վրացական բարեդրացիական հարաբերությունները Դավութողլուի օրոք բավական սրվեցին՝ Անկարայի կողմից մահմեդական Աջարիայում ամրապնդվելու փորձերի պատճառով...Ռուս-թուրքական հարաբերություններում ևս ամեն ինչ անամպ չէ Ղրիմի դեպքերից հետո,երբ Դավութողլուի ղեկավարած գերատեցչությունը այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին հանդես եկավ մի քանի հակառուսական "նոտաներով" և փորձեց սրել ազգամիջյան հարաբերությունները Ղրիմում՝գործի դնելով իր 5-րդ շարասյունը՝ի դեմս այնտեղ բնակվող թաթարների...

 

Բավական խնդրահարույց են թուրք-իրաքյան հարաբերությունները.ամենակարևորը ՝Դավութողլուի "սերն " է իրաքյան քրդերի և նավթի նկատմամբ:2013 թ.Եգիպտոսում տեղի ունեցած "հակահեղափոխությունից " հետո Անկարան փորձեց պաշտպանել այնտեղի իսլամիստներին,որի պատճառով կտրուկ վատացան հարաբերությունները Կահիրեի հետ...

 

Իսկ երկար տարիների ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ պատմություն ունեցող թուրք-իսրայելակա հարաբերությունները անցան պատմության գիրկը և ԹՇՆԱՄԱՑԱՆ,երբ Թուրքիան իր վրա ստանձնեց պաղեստինցիների "պաշտպանի "դերը և 2010 թ. մայիսի 30-31 անհաջող փորձ կատարեց ճեղքել Գազայի շրջափակումը....Նոյիսկ եղբայր՝ազեր-կոյունլուների հետ Թուրքիյաի հարաբերությունները վատացան,երբ վերջինս փորձեց կարգավորել հարաբերությունները հայերի հետ...
Հ.Գ.Եվ այս ամենը Ա.Դավութողլուն անվանո՞ւմ է" զրո խնդիր":Եթե սա նրա ԶՐՈՆ է,պատկերացնում եք, թե ԳՈՒՄԱՐԱԾԸ ի՛նչ կլինի...

 

 

Գագիկ Համբարյան