Մայիսի 29-ին Աստանայում Նազարբաևի կատարմամբ հնչեցրած մեկամսյա վերջնագրից հետո շատերին պարզ էր, որ Հայաստանին սպառնում են պատերազմով: Ես գոնե գրել եմ ու ասել այս մասին բազմիցս' Համացանցում, հարցազրույցներում, հեռուստատեսությամբ: Դժվար թե լիներ մի դեպք, երբ այդքան կուզենայի սխալվել: Սակայն փոգնդաետ Պուծինը կատակել չի սիրում ու եթե հասկացրել է մի բան գավառական կոմսոմոլի քարտուղարն, ուրեմն պետք է կատարի' սա է ոհմակի օրենքը. վրիպում գայլերը չեն ներում: Ժամկետը լրացավ հուլիսին, Ռուսաստանից ստացված նորագույն տանկերն ու հարվածային ուղաթիռնը հասել էին տեղ ու ամեն ինչ պատրաստ էր Արցախի ուղղությամբ ռուս վարձկանների հարձակմանը, պայմանավորված «մի քանի շրջան» գրավելու խոստումով ու Բաքվի կամ Երևանի կամ էլ երուսին էլ միասին ՄՄ մտցնելու դիմաց:

 

«Ու հանկարց գիշերվա մեջ ինչ որ բան զրնգաց…» Ավելի ճիշտ' զրնգաց ու պայթեց օր-ցերեկով, երբ կայսրության վերակենդանացման մյուս բաժնում, Ուկրաինայի արևելքում ռուս «հայրենասերների» եկ այլ զորամիավորումը միանգամայն գեղագիտական նպատակներով օդում խբեց 300-հոգանց Բոինգ: Բազմաթիվ այլ հետևանքներից մեկը, իմ համոզմամբ, եղավ Արցախյան ճակատում ծրագրված հարձակման հետաձգումը: Պուծինը, ի տարբերություն որոշ իր գործընկերների, շախմատից վեր է դասում ձյուդո մարտաձևն ու միանգաից մի քանի տախտակի վրա խաղալ չի սիրում: Սակայն ուկրաինական գամբիտը բերեց նրան ցուգցվանգի' գոնե այդ շախմատային փակուղու իմաստը գրոսմայտսեր Պուծինը հասկացավ առանց ընկերական հուշումների:

 


Եվ քանի որ ֆինանսա-տնտեսական պատժամիջոցները, միևնույն է, կիրառվելու են, նա այժ է դիմեց իր սիրած գրական կերպարի, հաճախ նրա կողմից մեջբերվող Օսկար Բենդերի շախմատային հնարքի: Մեծն կոմբինատորը, ինչպես հայտնի, զգալով, որ խաբված վասյուկացիները նրան ծեծելու են, պարզապես խբեց շախմատային տախտակը հակառակորդի գլխին: ՄԵր դեպքում Իլֆ ու Պետրովի երկպակու Պուծինը որոշեց կտրուկ փոխել խաղահրապարակը և այժմ պատերազմ է հրահրում մեր սահմաններում:

 

ՄՄ -ի մսին հիմա խոսելն էլ ամոթ է, գոնե աշխարհի ուշադրությունը կարելի է շեղել, իսկ եթե Իլֆն ու Պետրովը թույլ տան, մեկ էլ կհաջողվի նույն իր վարձկաններին երկնագույն «խաղաղարար» դրոշակ տալ ու գոնե Հայաստանում հաջողության հասնել, Գրիբոեդովին հակառակ ուղությամբ հասնելով մինչև Իրանի սահման: Բա հո Կիսելյովը իզուր չէ ամեն ամիս Երևանում ռեստորանի հաշիվ փակում, պետական փողերով: Այդպես որ մի խառնվեք իրար ու մի սպառեք ողջ հայրենաիրական ցասումը ազերի դիվերսանտների վրա:

 

Թումնյանի հեքիաթում գյուղացիք կացին էին պատժում կացնահարողի փոխարեն: Ով որ զենք է մատակարարում պատերազմի գոտի, նա խաղաղություն չի ուզում ու խաղաղարար լինել չի կարող: Ով որ մեր թշնաշուն զենք է տալիս' մեր անվտանգությունը չի կարող երաշխավորել: Սա հասկանալու համար Իլֆ ու Պետրով պետք չէ կարդալ, Թումանյանը հերիք է:

 

 

Տիգրան Խզմալյան