1. հանդիպել եմ հսկայական գիտելիքների տեր, սակայն սեփական միտք չունեցող մարդկանց: Առիթ եմ ունեցել շփվել նաև նրանց հետ, ովքեր չափազանց կարևորում են սեփական անձը /տխմարության դեմ օրենքներ չկան, սակայն եթե տխմարի բերանը փակելը' անքաղաքավարություն է, ապա թողնել, որ նա շարունակի' պարզապես դաժանություն է/: Ուշագրավ մի օրինաչափություն-երբ ասելիք չկա, միշտ վատն են խոսում' մոռանալով, որ մարմինը բուժելու համար նախ պետք է բուժել հոգին..


Հետևություն-ամենասրտաբաց ընկերը' մենությունն է..)


2. Գեղարքունիքի և Տավուշի տարածքները չափչփելով' հասկանում ես, որ բնության մեջ ոչ մի անմիտ բան չկա, ընդհակառակը' բնությունն ամենաստեղծագործ վարպետն է: Ափսոս միայն, որ օգտակար հանածոներն օգտագործվում են բնությունն աղտոտելու համար: Թերևս դաժանիկները վերջին ծառը կտրելուց և գետը թունավորելուց հետո հասկանան, որ փողը հնարավոր չէ ուտել…


Հետևություն-ով չի սիրում բնությունը, նա քաղաքացի չէ..


P.S.Ճիշտ հետևությունների դեպքում հարուստ անտառածածք տարածքներում մի լավ կուրախանաս հոգով հարուստների հետ..))

 

 

Վահե Ղազարյան