Զարմանում եմ։
Եվրոպական քաղաքակրթությունը մերժեց մահապատիժը։ Ճիշտ վարվեց։ Աստծո տված կյանքը մարդը չի կարող վերցնել իր նմանից սպանելով նրան նույնիսկ եթե նա հանցագործ է։
Ինչպես կարելի է լավ բան համարել քաղաքացիական պատերազմը որտեղ զոհվում են հազարավոր ու նույնիսկ միլիոնավոր անմեղ մարդիկ։

 


Անմեղ մարդկանց մի հոծ բազմության սրի քաշենք որպեսզի նրանցից հետո եկողների կյանքը շքեղ լինի։
Սա ինչ բարբարոսություն է այ ժողովուրդ։ Բռնապետ ու չգիտեմ ինչ սրա նրա շահեր եք խառնում որ ինչը՞ արդարացնեք։ Անմեղ մարդկանց մարդասպանությունը չունի ոչ մի արդարացում։

 


Եթե այսօր Ուկրաինայի մի քաղաքացին սպանում է իր դեմը կանգնած մյուս քաղաքացուն սա մարդկային մեծագույն հանցանք է ինչ նպատակով էլ մեկը մյուսին սպանելուց լինի։ Այս երկու մարտիկները չեն հանցագործները, այլ իրական հանցագործները նրանք են ովքեր նույն երկրի այս երկու քաղաքացուն հանել են իրար դեմ։

 


Այդ ո՞ր քաղաքացիական պատերազմի արդյունքն է եղել դրական բան որ Ուկրաինայինը լինի։
Գուցե կարճաժամկետ ինչ որ դրական տեղաշարժեր գրանցվեն այդ պատերազմի արդյունքում, սակայն հեռավոր արդյունքները միշտ էլ ողբերգական են լինում տվյալ ժողովրդի համար։ Ասածիս լավագույն վկայությունը մարդկության տեսած ամենաարյունալի քաղաքացիական պատերազմն է՝ ռուսականը։

 

Համլետ Աբրահամյան