Մեկնարկել են դպրոցականների 2014 թվականի միջազգային առարկայական օլիմպիադաները' մեր հավաքականների մասնակցությամբ:

 

 

«Մաթեմատիկա» առարկայի 55-րդ միջազգային օլիմպիադան անցկացվել է հուլիսի 3-ից 13-ը Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Հայաստանի թիմը նվաճել է 2 արծաթե, 1 բրոնզե մեդալ և 3 գովասանագիր:

 

 

«Կենսաբանություն» առարկայի 25-րդ միջազգային օլիմպիադան անցկացվել է հուլիսի 6-ից 13-ը Ինդոնեզիայում: Մեր երեխաները նվաճել են 3 բրոնզե մեդալ:

 

 

Ընդհանուր առմամբ այս պահին մենք արդեն ունենք 6 մեդալ:

Շնորհավորում եմ բոլորիս: Շնորհակալ եմ մեր աշակերտներին, մարզիչներին, իրենց ուսուցիչներին Հայաստանի պատիվը բարձր պահելու համար:

 

 

Հաջողություն եմ մաղթում մեր մնացած օլիմպիական թիմերին: Առջևում դեռ քիմիայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի և աստղագիտության միջազգային օլիմպիադաները:

ԱՊՐԵՔ, ԵՐԵԽԵՔ ՋԱՆ

 

 

Արմեն Աշոտյան