Օրենքը, սահմանված համակեցության կանոնները, կարգ ու կանոնը խախտում են բոլորը: Յուրաքանչյուրդ վրդովվում եք, ընդվզում, զայրանում, մեղադրում իշխանություններին, պետական պաշտոնյաներին խախտումների համար, սակայն բոլորդ էլ խախտում եք…Անխտիր, առանց բացառության…


Խախտում եք ամեն քայլափոխի, ամեն վայրկյան, ամեն տեղ, ամեն ինչում…Յուրաքանչյուրդ ձեր հնարավորությունների չափով, ձեր զբաղեցրած պաշտոնի հնարավորություններով, միայն թե առիթ, հարմար պահ կամ հնարավորություն լինի…
Առևտրական կամ արտադրող?...Խախտում եք…Բժիշկ լրագրող, իրավապահ, շինարար, վարորդ, արվեստագետ, ուսուցիչ, դասախոս, բանվորից մինչև բարձր պաշտոնյա?...Խախտում եք'պահելաձևից մինչև վարվեցողության, համակեցության կանոները և մնացյալը…


Առավել քան համոզված եմ, որ ունենալով իշխանության լծակներ, նշանակվելով պաշտոնների գրեթե մեծամասնությունը նույնն է անելու' մի քիչ ավել կամ պակաս…


Հասարակությունն է մեղավոր ամբողջությամբ, բոլորս…Ամեն ինչի համար ու ամեն տեղ…


Անտարբերությունը քո արարքի հանդեպ, հարևանի, ծանոթի, ընկերոջ, բարեկամի, ինչու չէ հենց անծանոթ քաղաքացու արարքի, վարքագծի հանդեպ, հանդուրժողականությունն ամեն ինչում հանգեցնում է այն բոլոր արատավոր, նեգատիվ երևույթներին, որ կա մեր կյանքում: Քննադատախտով տառապելուց առաջ յուրաքանչյուրս պետք է սկսենք մեզանից, մեր շրջապատից, առանց ձևականության ու դերասանության…


Հասարակությունը պետք է հասունանա պատանյակ է դեռևս, խակ…Քաղաքացին պետք կրթվի, դաստիարակվի, քաղաքացիական կեցվածք ձեռք բերի, իրեն լիարժեք քաղաքացի զգա…Բառադի քննադատելով, հավայի հանրահավաքներով, ժողովրդին հերթական կուտը տալով, հիմարացնելով, իշխանության համար պայքարում նրան օգտագործելով ոչնչի չեք հասնի…


Կստանաք հերթական երեք մատերի կոմբինացիան…


Իսկ հասարակությունը վերջապես պետք է փորձի դառնալ հասարակություն' իսկական, քաղաքացիական հասարակություն…Այլապես փոփոխություններն անհնար են…

 

 

Ռոբերտ Մելքոնյան