Հումորիստները իրենց հոգեբանական դրսևորումներով նման են հոգեբուժական խնդիրներ ունեցողներին: Այս եզրակացության են եկել Օքսֆորդի համալսարանի գիտնականները: Կոմիկ դերասանների ու հումորիստների մոտ, ըստ գիտնականների, ինտրովերտության ու էքտրավերտության դրսևորումները համարժեք են հոգեբանական խնդիրներ ունեցողների ցուցիչներին: Բացի այս ընդհանրության, նաև համընկնում են հումորի ընկալումը, հոլուցինացիաների և աբսուրդի նկատմամբ ընկալումները:

 

 

Գիտնականները հարցազրույցներն են անցկացրել 523 հումորիստների և հումորային դերասանների հետ' տալով նրանց նույն հարցերը, որոնք տալիս են հոգեբուժական խնդիր ունեցողներին պարզելու համար նրանց հոգեկան հիվանդության աստիճանը: Միաժամանակ նույն հարցերը տվել են նաև ոչ հումորային դերասաններին: Համեմատելով արդյունքները պարզել են, որ հումորային դերասանների և հումորիստների հոգեկերտվածքը, տարբեր երևույթների նկատմամբ վերաբերմունքն ու ընկալումը համընկնում են հոգեբանական խնդիրներ ունեցողների ընկալումների հետ: Գիտնականները եզրակացրել են, որ հենց այդ պատճառով էլ, թերևս, նրանց հաջողվում է ծիծաղեցնել հանդիսատեսին ու հեռուստադիտողներին: