Էսօր գործի գալիս տաքսու մեջ ռադիո էր միացրած ու մի հատ հետաքրքիր հարցադրում էր արված՝ «Ի՞նչ է տվել ինձ բանակը»: Նու, հարցադրումից բացի, ըստ իս, փառահեղ մեկնաբանություն էլ գնաց էդ հարցադրմանը՝ «Իսկ ո՞վ է ասել, որ պարտքը տալուց պետք է հաճույք ստանաս»:))
Բայց այնուամենայնիվ, ի՞նչ է տվել ինձ բանակը: Մի երկու բան թվարկեմ իմ փորձից.
- Նախ, բանակը ինձ տվեց առնվազն մինիմալ գիտելիքներ՝ տարատեսակ զենք օգտագործելու, մարտ վարելու, մարտի պատրաստվելու և այլ զուտ բանակային բաների մասին:
- Բանակը ավելի բարձրացրեց իմ համբերությունն ու նպատակասլացության աստիճանը:
- Բանակը բարձրացրեց ադապտացիոն հմտություններս ու սովորեցրեց բարդ միջանձնային հարաբերություններ ունեցող կոլլեկտիվում ապրելու կանոնները:
- Բանակը ինձ տվեց որոշակի կարգապահություն:
- Բանակը ինձ տվեց հիանալի ընկերներ, որոնց հետ մինչ օրս էլ ընկերներ ենք, թեև զորացրվել ենք 7 տարի առաջ:
- Բանակը ինձ տվեց հստակ պատկերացում՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին թշնամու մասին:
- Բանակը ինձ տվեց վստահություն. վտահություն՝ ինքս իմ հանդեպ և բանակի հանդեպ:
Ու էլի լիքը լավ բաներ, որոնք բարդ է մոնետիզացնել, բայց հանուն որոնց հաստատ արժի էդ երկու տարին ծառայել

 

Կոնստանտին Տեր-Նակալյան