Ինչպես Եվրոպական երկրներում,այնպես էլ Հայաստանում գրեթե ամեն օր բացվում են լրատվական ,ժամանցային , գովազդային եվ այլ բնույթի կայքեր: Սակայն լրահոսին եվ նորություններին հետեվում ենք ոչ միայն համացանցում, այլեվ հեռուստատեսությամբ, ռադիոյով եվ մամուլով:
Ինչպես հայտնի է , նյութը եթեր հեռարձակվելուց,տպագրվելուց եվ համացանցում հայտնվելուց առաջ անցնում է երկար ճանապարհ:Թղթակիցը կամ լրագրողը հետազոտություններ է կատարում,հավաքում տեղեկություններ եվ փաստեր,հարկ եղած դեպքում՝ հարցազրույց կազմակերպում , ապա գրի առնում ամենը,խմբագրում ,եվ հետո միայն հանձնում ընթերցողի դատին:
Սակայն հարց է առաջանում ՝ արդյոք որքանո՞վ է տեղեկատվությունը համապատասխանում իրողությանը:
Հաճախ հանդիպող քննադատություններն ինձ ստիպում են մտածել,որ մարդկանց մոտ թյուր կարծիք է կազմվել լրագրության եվ ,առհասարակ լրագրողների ով լինելու փաստի շուրջ:
Այդ իսկ պատճառով ես սոց-հարցումներ անցկացրի ՀՀ քաղաքացիների եվ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:Հարցերը բովանդակությամբ պարզ են,սակայն պատասխանները բազմաբովանդակ են:Այժմ Ձեր դատին եմ հանձնում իմ հարցումները՝ հույս ունենալով, որ աշխատանքս կնպաստի բարեփոխումների՝ հաշվի առնելով հարցվածների կարծիքները:
Ստորեվ Ձեզ եմ ներկայացնում հարցերն իրենց պատասխաններով:
 

                        Հարցեր.
1. Ի՞ՆՉ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐՈՎ ՊԵՏՔ Է ՕԺՏՎԱԾ ԼԻՆԻ ԼՐԱԳՐՈՂԸ:
2.ԿԱՐՈ՞Ղ ԵՔ ՆՇԵԼ ՀԱՅ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ,ՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՔ ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼ;
3.PR-Ի ԴԵՐԸ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ :
4. ՎՍՏԱՀՈՒ՞Մ ԵՔ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ:
5. Ի՞ՆՉ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԿՈՂՄԵՐ ՈՒՆԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ:

                Պատասխաններ.
 

ՏԻԳՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (հաղորդավար)
1.Մերօրյա լրագրողին առաջին հերթին պետք է գրագիտության բարձր մակարդակ, բազմակողմանի զարգացած պետք է լինել և բժշկի պես տիրապետել բոլոր ոլորտներից գոնե մինիմալ գիտելիքների: Բացի այդ լրագրողի կարևոր հատկանիշներից կնշեի օպերատիվ աշխատանքը, պրպտող լինելն ու համարձակությունը,առաջնայինը երկրոդայինից տարբերելն ու արագ արձագանքման ունակությունը:
2.Շատ ուրախալի է, որ այսօր հակական լրատվական դաշտում շատ են երիտասարդ և պրոֆեսիոնալ լրագրողները, մարդիկ, ովքեր կրթություն են ստացել ոչ միայն մեր երկրում, այլև արտասահմանյան առաջատար լրատվամիջոցներում և այսօր արդեն ղեկավարում են հեռուստաընկերություն կամ վարում են հաղորդումներ: Իմ գործընկերների թվում շատերը կան և այս պահին կդժվարանամ առաձնացնել որևէ մեկին:
3.Լրագրոնղերը հիմնականում այո նաև նպաստումեն այս կամ այն հայտնի անձի կայացմանը, հեղինակության, վարկանիշի ձեռք բերմանը և գաղտնիք չե որ շոու բիզնեսի և քաղաքական դաշտի շատ գործիչներ միտված են լավ հարաբերություններ ունենալ լրատվամիջոցների հետ, քանի որ չմոռանանք որ ԶԼՄ-ները հասարակական կարծիքի ձևավորման գլխավոր հենսայունն են:
4.Որոշներին այո, որոշներին' ոչ: Բամբասանքը միանգամից նկատվում է, վարկանիշի հետևից ընկած վերնագրերով, նկարներով հոդվածները ինձ համար այդքան էլ գայթակղիչ չեն…
5.Որորշ լրատվամիջոցներ սիրում են շատ մանրանալ, ամեն մանրուքի մասին գրել:Օրինակ. Ես չեմ հասկանում ինչու են գրում թե այս կամ այն հայտնի մարդը ինչ նվեր ստացավ, ինչ կերավ
առավոտյան, ինչ մեքենա գնեց կամ ով գնեց…ում է սա հետաքրքրում, կամ ինչու են նպաստում, որ հետաքրքրի…

 

ԱՆԻ ԶԱԽԱՐՅԱՆ (ՀՀ Հանրային խորհրդի անդամ)
1.Լրագրողությունը լուրջ մասնագիտություն լինելուց բացի նաև լուրջ գիտություն է և իր մեջ ներառում է սոցիալական,հասարակական,քաղաքական երևույթների և կատեգորիաների մասին լուրջ գիտելիքներ: Բացի այդ լրագրողությունն է հանդիսանում այն օբյեկտիվ ինֆորմացիոն կամուրջը, որը հասարակությանն է փոխանցում երկրում տեղի ունեցող իրադարձությունների օբյեկտիվ վերլուծությունը և հանդիասանում IV-րդ իշխանություն: Ոստի լրագրողը բացի փաստերը պարզապես ֆիքսելուց պետք է ունենա նաև գիտելիքների համապատասխան պաշար բոլոր ոլորտների մասին, անալիտիկ ունակություններ, համարձակություն և համառություն և ամենակարևորը լինի անկողմնակալ:
2.Անկեղծ ասած դժվարանում եմ կոնկրետ անուններ տալ, քանզի ոլորտը շատ հակասական է, սակայն շատ հավանում եմ ԱՐՄՆՅՈՒԶ-ի լրագրողներին:
3. Իմ կարծիքով գրագետ PR-ը բոլոր ոլորտներում է կարևոր և հանդիասնում է գործի կարելի է ասել 40%-ը, ուստի լրագրության մեջ նույնպես այն շատ կարևոր է. հատկապես կարողանալ կենտրոնական և հետաքրքիր դեմքերի միջոցով և իրադարձությունների կիզակետից ամենահետաքրքիրը քաղելով՝ ապահովել լրատվության համար բարձր վարկանիշ:
4. Անկեղծ ասած ոչ այնքան,գաղտնիք չի, որ շատ լրատվամիջոցներ սպասարկում են իշխանություններին կամ որևէ այլ քաղաքական ուժի և ամեն մեկն ունի իր շահերը, սակայն վերջին տարիներին լրատվական ոլորտը հետզհետե ձերբազատվում է ազդեցության տարբեր լծակներից և նկատվում է այդ ոլորտի զարգացման տեմպեր, ի տարբերություն մի քանի տարիներ առաջ առկա իրավիճակից:
5. Օ, դա ամենացավոտ թեման է...մեր լրատվական ոլորտում կա քանակի բարձր չափանիշներ, սակայն որակի շատ ցածր մակարդակ: Սա հատկապես վերաբերում է էլեկտրոնային լրատվական կայքերին, որտեղ շատ հաճախ տեղ են գտնում մերՙ<> որոշ դեմքերի ամենագռեհիկ և խայտառակ արտահայտությունները: Եթե անգամ մեր իրականության մեջ դրանք կան, կարծում եմ լրատվամիջոցները պետք է զերծ մնան այդ ամենը վերարտադրելուց, դա խիստ իջեցնում է տվյալ լրատվամիջոցի վարկանիշը, սակայն մյուս կողմից էլ հասկանում եմ, որ, ցավոք, սա է մեր իրականությունը: Բացի այդ, մեր լրատվամիջոցներում շեշտը դրվում է ավելի շատ տարբեր մարդկանց հետ կապված իրադարձություններին, քան խորքային հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային վերծություններին, որոնք մեծ անդրադարձ կարող են ունենալ հասարակական-քաղաքացիական գիտակցության բարձրացման և քաղաքացիական հասարակության կայացման գործում:
 

ՎԱՐԴԱՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ(Իրավաբան)
1. Միանշանակ լրագրողը չպետք է վիրավորի որեվէ մեկին :Լրագրողը պետք է լինի համբերատար,կիրթ,ունենա մարդկանց հետ շփվելու փորձ:Նյութը պետք է լինի տեղին եվ չձանձրացնի մարդկանց:Լրագրողի հարցերը պետք է հետաքրքրություն առաջացնեն:
2. Կասեմ միայն,որ չեմ ընդունում Գագիկ Շամշյանի աշխատանքը:
3.PR-ի դերն առայժմ չեմ հասկացել :
4. Հայկական լրատվության հանդեպ վստահությամբ կլցվեմ այն ժամանակ,երբ բոլոր լրագրողների հեղինակային իրավունքներն պաշտպանված լինեն:
5. Թերությունն այն է, որ շատ են ինքնակոչ լրագրողները:

 

ՀՈՎԻԿ ՎԵՐԱՆՅԱՆ (Արատտա երիտասարդական ակումբի անդամ, քաղաքագետ)
1. պետք է լինի գրագետ ու բանիմաց, առաջին հերթին հայերենի գերազանց տիրապետում և ազգային շահերի իմացություն, որպեսզի իր գործունեությամբ չվնասի ազգային շահին, այնուհետև պետք է լինի այն ոլորտի գիտակ, որում ինքը ծավալում է իր գործունեությունը, որպեսզի կարողանա լիարժեք բանավիճել տվյալ ոլորտի մասնագետի հետ: Մտածի նաև այն մասին, որ իր լուրերը կարծիք են ձևավորում և իհարկե լինի քաղաքակիրթ:
2. Ինձ համար անկողմնակալ լրագրող ասվածը շատ հարաբերական է, բայց ես այդպիսին կհամարեի ժողովրդական լրագրողներին, որոնք այսօր չկան, ինքս ձգտում եմ լինել այդպիսին:

3. եթե PR-ին տալիս ենք հայերեն համարժեքը, ստանում ենք հասարակայնության հետ կապեր, հետևաբար առանց ԶԼՄ-ների այն անհնար է, քանի որ այսօր ԶԼՄ-ներն են հանդիսանում կապող օղակը:
4. մի քանիսին, չեմ ուզում անուններ նշել, որպեսզի գովազդ չդիտվի, ընդամենը 3
հատի
5,ԶԼՄ-ները կամ շեղվել են իրենց բուն գործառույթից կամ էլ մոռացել են, որ իրենք կարծիք են ձևավորում: Հաշվի չեն առնում, թե իրենց կողմից տեղադրված նյութերն ինչպիսի հոգեբանական ազդեցություն կարող են ունենալ հասարակության, հատկապես դեռահասների վրա: Նրանք իրենց առաջ դրել են բիզնես նպատակ և շատերի համար գերնպատակը դիտում ապահովելն է՝ առանց հաշվի առնելու, թե ինչ են տարածում:

 

Մարկ Հովհաննիսյան ( MusicMark Promotion Group-ի հիմնադիր տնօրեն)

1. Նախ, լրագրողը պետք է ունենա բարոյական նկարագիր, քանի որ իր արտահայտած մտքերը դառնալու են հասանելի ողջ հանրությանը: Պետք է լինի կիրթ, հարգալից, վերլուծություններում՝ անկողմնակալ: Իր նյութերը չհիմնի սկանդալների վրա, վարկանիշ ձեռք բերելու նկատառումներով, մոծակից փիղ չսարքի, այլ ադեկվատ լուսաբանի եղելությունը: Լրագրողը պետք է լինի լավ սցենարիստի պես, ով իր աշխատանքի հիմքում դնում է կոնֆլիկտի ստեղծումը, ինչպես դա տեղի է ունենում յուրաքանչյուր հաջողված դրամայում, ընձեռնելով հանրությանը վերլուծության հնարավորություն և առաջարկելով լավագույն ելքն իրավիճակից:

2. Գևորգ Ալթունյան, Էրիկ (Հ1-ից, ազգանունը չգիտեմ)... թերևս այսքանը, եթե կարելի է նրանց լրագրող անվանել... էլ չգիտեմ հայ լրագրողներ, բոlորն էլ, այսպես թե այնպես, հետապնդում են այն կառույցի շահը, որում աշխատում են գումարի դիմաց:

3. PR-ը լրագրողության հետ կապ չունի և չպետք է ունենա: Լավ լրագրողի լսարանը ինքնաբերաբար կձևավորվի:

4. Ոչ, չեմ վստահում հիմնականում:

5. Ինչպես նշեցի վերևում, մեր լրատվամիջոցների անտանելի թերություններից են՝ կողմնակալությունը, ձգտումը դեպի սկանդալային իրադարձություններ: Պլագիատն է ցավալի իրողություն մեզ մոտ: Չգիտես ինչու, սովոր են իրարից գողանալ, իսկ ավելի վատ է, երբ օտարից են գողանում… կարծես հազարամյակների պատմություն ունեցող հայի ինտելեկտը դադարել է ստեղծագործել և ներկայանալ հանրությանը յուրովի, անպայման գողանում ենք ուրիշների լավ նախագծերն ու մտքերը... Տհաճ է, մի խոսքով, հեղինակություններ չկան այս բնագավառում մեզ մոտ, ըստ իս: Ամեն բան ծախված է:

 

ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ (ԹԱՏԵՐԱԳԵՏ)
1.Լրագրողը պիտի լինի սեփական կարծիքի տեր, հեռու քաղաքական, տնտեսական լծակներ ունեցողների ոտքերի տակ պառկելու ,,սովորությունից,, , պիտի լինի չափազանց գիտակ, տեղեկացված, գրագետ, կիրթ: Պիտի կարողանա թափանցել քննարկվող հարցի մեջ, կատարել վերլուծություն: Պիտի իրեն առավել իմաստում ու գրագետ չհամարի այն ռեսպոնդենտից, որից հարցազրույց է վերցնում: Պիտի հարգի մասնագիտական էթիկայի կանոնները:
2.Արամ Աբրահամյան, Արմինե Օհանյան, Թագուհի Թովմասյան և էլի ուրիշներ…
3.Եթե խնդիրը դիտարկենք որպես հանրային հարաբերություններ, ապա լրագրության գերխնդիրներից մեկը հանրային հարաբերությունների ընկալումն ու մեկնաբանումն է: Եթե դա ընկալենք գովազդի դիրքերից, ապա վարկանիշի ձևավորումը, վարկանիշային քննարկումները պիտի լինեն լրագրության առաջնահերթ խնդիրներից.
4.Ժամանակակից լրատվամիջոցներին՝ ոչ միշտ: Ապատեղեկատվությունը, լրագրողի երևակայությունը, շատ հաճախ՝ անիրազեկությունն ու տգիտությունը վանում են… Անտարակույս, կան լրատվամիջոցներ և կան լրագրողներ, որոնց վստահում եմ: Բայց դրանք շատ քիչ են:
5.Այսօր հայկական լրատվամիջոցների գերակշռող մեծամասնությունը ծառայում է որոշակի խմբերի կամ անձանց շահերին… Լրատվամիջոցներում աշխատանքային գործունեություն են սկսել հիմնականում անգրագետ, լրագրողի մասնագիտությունից հեռու, միայն սեփական ամբիցիաներով ապրող ինչ-որ տղաներ ու աղջիկներ, որոնք լրագրություն ասելով՝ հասկանում են ԱԺ-ի և Կառավարության շուրջը պտտվելը: Տիրապետող է մասնագիտական անգրագիտությունը: Հայկական լրատվամիջոցներից շատերում բացակայում է ժանրային բազմազանությունը:

 

Անահիտ Հարությունյան (Հայբուսակ համալսարանի հիմնադիրներ)

1,Պրոֆեսիոնալ, անպայման մասնագիտացվաց լինի կոնկրետ ոլորտւմ.
2.հիմա չգիտեմ, առաջ կային, մամահացել են.
3.անհրաժեշտ է,սակայն PR մասնագետները պետք է անեն .
4. մեծամասամբ այո,
5 մեծամասամբ անդեմ են,զբաղվում են նյութերի արտատպմամբ

 

ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ (քաղաքական գործիչ)
1. Անաչառությամբ, արիությամբ եւ պատասխանատվության զգացումով
2. Մշտապես անկողմնակալ դժուվար է մնալ. թույլ չեն տալիս, բայց մի քանիսին գիտեմ, որ կարողանում են ընդհանրապես անաչառ մնալ։ Անուններ չեմ տա․ լավ մարդկանց չեմ վնասի։ 3. Անհասկանալի հարց է.PR-ն ու անաչառ լրատւությունն անհամատեղելի են։
4. Հայկակա՞ն- հիմնականում՝ ոչ, բայց կան լրատվամիջոցներ, որ իրենց լավ են պահում, երբ ճնշման տակ չեն:
5. Կախվածություն, որն էլ հանգեցնում է նաեվ ծախվածության։

 

ԳԱԳԻԿ ՄԱՄՈՒԼՅԱՆ (mediamall.am կայքի բլոգ բաժնի խմբագիր)

1. Լրագրողը պետք է լինի անկաշառ, տեղեկացված, անկողմնակալ և անվախ՝ մինչև վերջ արդարության հասնելու ճանապարհին:
2.Ռուզան Մինասյան, Արաքս Մամուլյան (անկախ նրանից, որ իմ քույրիկն ա, օբյեկտիվորեն էդպես ա), էդիկ Բաղդասարյան և այլոք... շատ կան,չեմ ուզում նեղացնել որևէ մեկի:
3.PR-ը այսօր լրատվության մեջ հանդիսանում է անկյունաքարային կոմպոնենտ, որի միջոցով լրատություն ապահովող ցանկացած միջոց մի քանի օրում կարող է ճանաչելի դառնալ լայն մասսաների համար ու նույն հաջողությամբ ու նույն տեմպերով, սխալ PR-ի դեպքում կայացած լրատվամիջոցը կարող է կորցնել իր ռեյթինգը...
4. Ոչ բոլորին, անուններ չնշելով ասեմ, որ կան լրատվամիջոցներ, որոնց լրատվության մեծ մասը ընդունում եմ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ, քանի որ մի քանի անգամ համոզվել եմ դրանց անաչառության ու չճշտված տեղեկությունների հանրայնացումը իրենց կողմից բացառելու մեջ :
5. Հայկական լրատվամիջոցների մեծ մասը աշխատում է «քլիքամոլություն» պարզ սկզբունքով, որի նպատակը ամեն գնով մի քանի ավել այցելություն ապահովելն է, նույնիսկ այնպիսի նյութերով, որոնք կարող են անդառնալի հետևանքների հանգեցնել... Կուզեի ամեն նյութի համար լրատվամիջոցները ու աշխատակազմերը գիտակցեին իրենց պատասխանատվությունը ընթերցողի առաջ... նյութի որակ-քանակ հարաբերակցությունը կուզեի, որ որակի կողմը շեղված լիներ, որը ցավոք սրտի դեռ շատ հեռու է այդպիսին լինելուց

 

 

Վարուժան Բաբաջանյան (mediamall.am կայքի գլխավոր խմբագի)
1.Ինչպես ցանկացած մասնագիտության տեր անձնավորություն՝ լրագրողը պետք է լինի բարեխիղճ և անաչառ: Ցանկացած սխալ և չփաստարկված ինֆորմացիա կարող է հասարակության մեջ խուճապի կամ հակասական տրամադրությունների առիթ հանդիսանալ, ուստի ամեն տող լրագրողը պետք է գրի պատասխանատվությամբ:
2. Բարդ հարց է: Քանի որ ինքս լրատվամիջոցի ղեկավար եմ՝ կխուսափեմ անուններ տալուց:
3.Երևի ճիշտ կլիներ հարցը դիտարկել հակառակ կողմից՝ լրագրության դերը փիառի մեջ: Մեծ հաշվով՝ այդ երկուսը երկվորյակ եղբայրներ են:
4. Յուրաքանչյուր ընթերցող ունի լրատվամիջոցների շրջանակ, որոնց վստահում է և տեղեկատվություն է ստանում հենց այդ աղբյուրներից: Այդ թվում և ես...
5.Կխուսափեմ թվարկումներից, պարզապես ասեմ, որ իրավիճակը մեր մոտ այդ առումով այդքան էլ հուսահատեցնող չէ: Լրատվամիջոցները կայացման ճանապարհ են անցնում՝ դրանից բխող դրական և բացասական հետևանքներով:

 

ՍԵՎԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆ _("Մ Ե Ն Ք" Ազգային Հայրենասիրական Երիտասարդական Շարժման փոխնախագահ)
1.Առաջնահերթ պետք է լինի կրթված,պահպանի օպերատիվությունեվ դրսեվորի անկողմնակալություն:
2.Հայ լրագրողուհիներից անկողմնակալ աշխատանք եմ նկատել Սոսե Չանդոյանից եվ Գայանե Ապրունցից:
3 .Հայաստանում PR-ը միայն լրատվամիջոցներով է կատարվում:
4.Նայաց լրատվամիջոցների,շատ քիչ են կայքերը,որոնք գրաքննության չեն ենթարկվում:
5.Բացասական կողմը միայն այն է,որ գրաքննության են ենթարկվում:


Րաֆֆայել Պողոսյան ( "Մ Ե Ն Ք" Ազգային Հայրենասիրական Երիտասարդական Շարժում, Քաղաքապետի խորհրդական)

1. Իմ կարծիքով յուրաքանչյուր լրագրող նախ և առաջ պետք է անաչառ լինի: Բացի լավ մասնագիտական որակներից, ըստ իս, լրագրողը պետք է նաև օժտված լինի մարդկային որակներով' լինի ազնիվ և ունենա պատասխանատվության զգացում:

2. Ցավոք սրտի չեմ կարող նշել որևէ մեկին, քանզի հայ իրականության պայմաններում այդքան էլ հեշտ չէ պատկերացնել անկողմնակալ լրագրողի:

3. Կարծում եմ PR–ն ունի շատ մեծ դեր, որովհետև ի վերջո այն հզոր ուժ է, իսկ լավ արված PR-ը առավել ևս: Սակայն այստեղ ես նույնպես կարևորում եմ ազնվությունը, քանզի PR-ը հաճախ վերածվում է մարդկանց խափելու գործընթացի: PR--ի բոլոր գունավորումներից ՀՀ-ում, ըստ իս, գործում է միայն “սև”-ը:

4. Փորձում եմ վստահել' ի վերջո, նրանք են մեր ձայնը հասարակության մեջ, բայց ցավոք սրտի թերություններն ու սխալներն ևս շատ են լինում: Այսօր հայ հասարակության շրջանում կա հավաստի անաչառ տեղեկատվության պակաս: Ինչ-որ հոդված կարդալիս չես կարող վստահ լինել, որ տրամադրվող տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը:

5. Սա երևի թե ամենացավալի հարցն է այսօր: Պետք է նշեմ, որ շատ դեպքերում չկա ազնվության անգամ մեկ նշույլ, հաճախ ներկայացվում են խեղաթյուրված և չճշտված փաստեր, երբեմն էլ չճշտված նորություններ: Բացի վերոնշյալից հայրենական ԶԼՄ-ների մեծ մասը անկախ չեն: Եվ ամենակարևոր փաստը, որ կուզեի նշեի, դա լրագրողների ինչ-որ տեղ ոչ պրոֆեսիոնալ գործունեության ցավալումն է, և իմ կարծիքով մեր լրագրողների մեծ մասը ունեն մասնագիտական վերապատրաստման կարիք:

 

 

Այսօր շատերն են լրագրողներին քննադատում. hավասարապես քննադատվում են թե՛ ընդդիմադիր լրագրողները, եւ թե՛ իշխանամետները, թե՛ մտավորականները, թե՛ ոչ մտավորականները:Լրագրությունը սովորական մասնագիտություն չէ ,եվ ոչ էլ նման է ոստիկանի կամ դատավորի աշխատանքին:Թե՛ ոստիկանը,թե՛ դատավորը ունեն հստակ օրենքներ եվ օրինաչափություններ,որոնք հանդիսանում են նրանց աշխատանքի հիմքը:Իսկ լրագրության հիմքն ամեն վայրկյան փնտրելու, հաղորդելու ցանկությունն է:Միայն բարձրագույն կրթություն ստանալով լրագրող դառնալ չես կարող,պետք է զբաղվել ինքնակրթությամբ,ինքնազարգացմամբ,ստեղծագործական գաղափարների ձեվավորմամբ եվ անընդհատ բռնել էլ ավելի կատարելագործվելու ուղին:
Կարծում եմ հարցվածների տված պատասխանները եվ Ձեր կարծիքը կունենան ընդհանուր եզրեր: Հուսով եմ,որ լրագրության ոլորտի աշխատակիցները,մասնավորապես՝ լրագրողները, հետեվություններ կանեն եվ էլ ավելի մեծ եռանդով լցված կսկսեն աշխատել՝ լինելով անշահախնդիր,անկողմնակալ եվ իրենց գործունեությամբ չեն վնասի ազգային շահերը:




                                                                                                               ԱՆՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ