Գիտնականներ պարզել են, թե ինչպես է ձևավորվում հոտերի նկատմամբ հիշողությունը: Նրանք նեյրոնների խումբ են հայտնաբերել, որը ուղեղի հոտառական գոտիները կապում է այն գոտիների հետ, որտեղ ձևավորվում է հիշողությունը, մտածելու և գիտակցելու կարողությունները: Այս կապը ապահովում է հոտառական տեղեկատվության հիշելը, իսկ հետագայում հոտը մեզ հիշեցնում է այս կամ այն իրադարձության մասին: Իրենց աշխատանքի արդյունքները գիտնականները հրապարակել են Nature Neuroscience ամսագրում: