Էսօր առավոտվանից հետևում եմ համ հայկական ֆեյսբուքի, համ էլ ռուսական թվիթերի անցուդարձին՝ հատկապես ուկրաինայի իրադարձությունների մասով: Գիտե՞ք ինչն ա զավեշտալի երկու սեգմենտներում էլ. հիմնական աղմուկը կազմակերպված ու լավ պարապած հանում են արևմտամետները:

Հալալ ա, բան չունեմ ասելու, ռուսական ու պռոռուսական կողմին չմբլդում են տեղեկատվական պատերազմում ու սոցցանցերում, բայց իմ մոտ կոգնիտիվ դիսսոնանս ա առաջանում, որովհետև ոչ մեր, ոչ էլ ռուսաստանի արևմտամետները մի հատ չծպտացին, երբ սրանից ի քանի ամիս առաջ Ամերիկան պատրաստվում էր զորք մտցնել Սիրիա ու մի կերպ դեմն առան, մի հատ չծպտացին, երբ 2 տարի առա նոր-նոր էր սկսվում սիրիական քաղաքացիական պատերազմը, երբ երկու տարի առաջ ՆԱՏՕ-ն հողին հավասարեցրեց բարեկեցիկ Լիբիան, երբ դրանից առաջ վարի էին տալիս Իրաքը, Աֆղանստանը, Հարավսլավիան...

Ստացվում ա, որ կամ արևմտամետները ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ այլուր մեղմ ասած օբյեկտիվ չեն (կարդա՝ թքած ուենն ուկրաինացիների վրա, կարևորը ռսներին դեմ լինելն ա), կամ էլ ուկրաինան միակ երկիրն ա, որի համար արժի սրտացավ լինել:

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան