Քանզի Հայաստանում շատերը դետեկտիվ հերոսներից միայն Շերլոկ Հոլմսին ու Էրքյուլ Պուարոյին են ճանաչում, ուստի ձեզ կներկայացնեմ մի շարք խուզարկուներ, ովքեր ստեղծված կերպարներ են, բայց ոչ առավել հայտնի:

10. Խուզարկու Թոմաս Լինլի
Դետեկտիվ, խուզարկու, գիրքԷլիզաբեթ Ջորջի ստեղծած անգլիացի խուզարկուն աշխատում էր Սքոթլընդ-Յարդի աշխատակիցներից մեկի՝ խուզարկու սերժանտ Բարբարա Հավերսի հետ:
9. Քինսի Միլհոուն
Քինսին օրիորդ էր, գրքերի վերնագրերը սովորաբար լինում էին այբենական կարգով, այսինքն՝ “A Is for Alibi”, “B Is for Burglar” և այլն: Այդ գրքի հիման վրա ոչ մի ֆիլմ առայժմ չի նկարահանվել:
8. Ֆիլիպ Մարլոու
Ամերիկացի ինվեստիգատորին ստեղծել է Ռայմոն Չենդլերը: Այդ կերպարը առաջին անգամ հայտնվել է 1939 թվականին "Խոր նինջ" վեպում: Նաև այլ վեպեր կան, որոնք ավելի են հիշեցնում Մարլոուին, օրինակ՝ "Կինը լճում", "Երկար հրաժեշտ": Հոլիվուդցի բնակիչը շատ է ծխում, շատ է խմում, բայց կարողանում է գործել մի շարք խճճված գործերում:

7. Սեմ Սփեյդ
Դեշիլ Համեթը ստեղծել է այդ կերպարը, մի փոքր նմանակելով Շեռլոկ Հոլմսին: Իսկ ինչ վերաբերվում է Ռայմոնդ Չենդլերի Ֆիլիպ Մարլոու ստեղծված կերպարին, ապա այդ կերպարը ոգեշնչված է Սեմ Սփեյդի կողմից: Առաջին վեպը եղել է "The Maltese Falcon" (մալթացի բազեն) 1930 թվականին:

6. Ռոդրիկ Էլլեյն
Նոր զելանդացի գրող Նգայո Մարշը 32 դետեկտիվ նովելներ է գրել, որտեղ գլխավոր հերոսը անգլիացի խուզարկու Ռոդրիկ Ալլեն կամ Էլլենն է: Առաջին վեպը 1934 թվականի "Պառկած սպանվածը" ստեղծագործությունն է, որի սպանության խաղը ավարտվում է իսկական սպանությամբ: Ուրիշ լավագույն օրինակներն են՝ "Վինտաժ մարդասպանը", "Արտիստները հանցագործության մեջ" "Մահվան նախերգանք" վեպերը, որտեղ հատկապես մարդասպանի մեթոդը շատ հետաքրքիր է: 3 դերասաններ են կատարել այդ խուզարկույի դերը, բայց առավել հայտնի է Պատրիկ Մալեհայդի ֆիլմերը:

5. Ժյուլ Մեգրե
Ամենից հայտնի խուզարկուներից մեկը, ով իր կյանքի կեսը նվիրել էր ոստիկանությանը: Գրողը՝ Ջորջ Սիմենոնը բելգիացի էր, ուստի բոլոր գրքերը ֆրանսերեն լեզվով են, իսկ անգլերեն թարգմանության համար շատ երկար ժամանակ էր պահանջվում անգլալեզու գրքասերների համար: Սիմենոնը իր ստեղծագործություններով համարվում է միակ գրողը, ով գրել է ավելի քան 75 վեպեր և 29 կարճ պատմություններ: Գրքում ավելի շատ է երևում "Ի՞նչ նշանակություն ունի" նախադասությունը, օգտագործված Մեգրեյի կողմից, ով այդ արտահայտությունը "քաշել է" ֆլեյտահար Մինարից (Մեգրեյի առաջին գործը): Ֆիլմերում առավել հայտնին եղել է Բրունո Կրեմերը:

4. Լորդ Պիտր Վիմզի
Պիտր Վիմզիի կերպարը ստեղծվել է անգլիացի գրող Դորոթի Լ. Սեյերսի կողմից: Բացի խուզարկույից նաև արխետիպալ ջենթլմեն է, իսկ հանցագործությունները բացահայտելը իր համար ոչ թե աշխատանք էր այլ սիրած զբաղմունք: Երկրորդ վեպում՝ "Ականատես ամպերը" որը լույս աշխարհ է եկել 1926 թվականին, պատմում է այն մասին, որ խուզարկույի եղբայրը սպանության վրա է, բայց սպանությունը տեղի չի ունենում, ի շնորհիվ նրա, ով մեթոդները կիրառում էր միայն այն ժամանակ, երբ զգում էր, որ դա ճիշտ է: Ամենից խորհուրդ տրվող գրքերից մեկն է համարվում "Ականատես ամպերը" գիրքը:

3. Միսս Մարփլ
Երևի դուք կզարմանաք, որ այդ կինը 3-րդ տեղն է գրավել խուզարկուների շարքում: Այո, այդպես է և դա փաստ է: Ագաթա Քրիստիի ստեղծած հերոսը՝ գյուղից էր, ով ապրում էր Անգլիայի Մերի Միդ գյուղում, որտեղ նա գտնում էր մարդկանց սովորեցնելու հնարավորությունը: Ձանձրալի կին էր նա, հատկապես այն դեպքում, երբ ոստիկանները իրենց կարծիքն էին կազմում սպանության հետ կապված, բայց Մարփլը մինչև վերջ պնդում էր, որ իր ասածը ու դիտակետը չպետք է հերքել, որովհետև նա ճիշտ է:

2. Էրքյուլ Պուարո
Այս մարդը համարվում է ամենասիրված, ամենահայտնի և ամենահետաքրքիր անձնավորություններից մեկը, ով կիսում է առաջին և երկրորդ հորիզոնականները հանրահռչակ Շեռլոկ Հոլմսի հետ: Պետք է խոստովանել, որ նրա վեպերը ավելի լավն են, քան Արթուր Կոնան Դոյլի: Պուարոն բելգիացի պաշտոնաթող ոստիկան էր, ով Անգլիա էր եկել համաշխարհային առաջին պատերազմի ժամանակ, որպես փախստական: Նրա ընկերը Արթուր Հասթինգսը միաժամանակ նաև Պուարոյի կենսագիրն է, միսս Լեմոնը՝ Պուարոյի քարտուղարուհին շատ էֆեկտիվ անձնավորություն է, բայց ոչ Հասթինգսի պես, ով այլ պատկերացում ուներ Պուարոյի գործերի նկատմամբ: Նույնիսկ քվեարկություն է տեղի ունեցել, որ աշխարհում ամենից սիրված բեղավոր մարդը ճանաչվել է հենց բելգիացի խուզարկուն, առաջ անցնելով մի շարք հայտնի մարդկանցից, որոնց թվում էր Չառլի Չապլինը, Սալվադոր Դալին և Ալբերտ Էյնշտեյնը:

1. Շեռլոկ Հոլմս
Շեռլոկի հետ համեմատվող միակ մարդը կարող է լինել Էրքյուլ Պուարոն: Բայց ինչպես տեսնում ենք, որ առաջինը նա է գրավել, ապա դա խոսում է այն մասին, որ Կոնան Դոյլի ստեղծած կերպարը առավելություն ունի Ագաթա Քրիստիի ստեղծած կերպարի հետ: 56 պատմվածք և 4 վեպ, այդքանը բավական է լինելու ամենից ազդեցիկ ու ամենից պահանջվող գրքերից մեկը աշխարհում, իսկ Հոլմսը ամենից սիրված դետեկտիվը: