Կիևում խաղաղություն ա փոթորիկից առաջ: Մայդանի ներսում զոհերը շատ չեն՝ 15 հոգի, բայց չնայած հորդորներին, լինում են տաքգլուխներ որոնք դուրս են գալիս բարիկադներից ու սնայպերի հանդիպում: Դրանց թիվը հաշվել էս պահին դժվար ա: Յանուկովիչի կուսակցությունից 12 պատգամավոր դուրս ա եկել կուսակցությունից: Կիևի քաղաքապետն ա կուսակցությունից դուրս եկել: Խարկովի քաղաքապետը, վախենալով էնտեղի մայդանից, Խարկովի բերկուտը հետ ա կանչել քաղաք (տարբերությունը արևելքի ու արևմուտքի զգում եք, չէ՞): Մայդանում բարիկադներ են սարքում, պատրաստվում են, իրանց խոսքերով, վերջին գրոհին: Ես էլ եմ կարծում որ մոտենում ա վճռորոշ պահը: Կարծում եմ վաղը արդեն ամեն ինչ որոշված կլինի, ուզում եմ դրան հավատալ: Զորքը չի ուզում խառնվի, ասում են ժամկետային ծառայողներին բերկուտը ծեծում ա, որ հետ չգնան: Կարծում եմ գիշերն արյունոտ ա լինելու:

 

Սուրեն Սահակյան