Բախտդ բերել է, որ ձեռքիդ աճուրդն անցել է վաղուց,
Իսկ ես ուշացա,
Ինձ չհասնելով' չխուսափեցիր դժբախտանալուց
Եվ… երջանկացար:
Բախտդ բերել է, որ ուշացել եմ,
Որ քոնը չեմ ես,
Կամ էլ չի բերել, կամ ավելի ճիշտ'
Բախտավոր եմ ե՛ս: