Ուկրաիական ճգնաժամը խորանում է և կարծես արդեն լուրջ հիմքեր են ստեղծվում քաղաքացիական պատերազմի համար : Կառավարությունն առաջին հայացքից պասիվություն է ցուցաբերում և չի կարողանում վճռական քայլեր ձեռնարկել իրավիճակը կայունացնելու ուղությամբ և տվյալ ֆոնի ներքո արևելյան շրջանները սպառնում են ստեղծել զինվորական ջոնկատներ պայքարելու ընդդեմ «Եվրոպական ինտերվենցիայի» դեմ, իսկ «ընդդիումությունը» ստեղծում է ազգային գվարդիա, որի կազմի մեջ արդեն իսկ մտնում են Եվրամայդանի ինքնապաշտպանական ջոկատների անդամները, կազակները, «Աջ սեկտոր» ազգայնական միավորումը: Այս ամենն իբր քիչ է դեռ ամբողջ արևմուտքն իր ապակառուցողական կոչերով և գործողություններով ավելի է սրում իրավիճակ այդ երկրում: Նրանք նույնիսկ սպառնում են պատժամիջոցներ կիրառել կառավարության նկատմամբ: Իսկ ամենապասիվն այս պարագայում առաջին հայացքից Ռուսաստանն է: Արդարացված է այս պասիվությունը, թե ոչ չգիտեմ, բայց որ այն ունի իր օբյեկտիվ պատճառներն ու ժամանակավոր է դա հստակ է: Այդ պատճատներից մեկն ու ամենակարևորը մի քանի օրից մեկնարկող Ձմեռային օլիմպիական խաղերն են:

 

 

Հայտնի է, որ Ձմեռային օլիմպիական խաղերն այս անգամ անցկացվելու են Ռուսաստանում և տվյալ միջոցառումը, բառի ամենալայն իմաստով, շատ մեծ կարևորություն ունի այդ երկրի համար: Շատ կարևոր է, որ Ռուսաստանը չներքաշվի ինչ-որ տարածաշրջանային,կամ էլ միջազգային հակամարտության մեջ, որը կարող է բացասաբար անդրադառնալ իր իմիջի վրա և առիթ հանդիսանալ շատերի, մասնավորապես Եվրոպայի և ԱՄՆ –ի համար, բոյկոտելու Սոչիի օլիմպիադան: Միևնույն ժամանակ երեկ հայտնի դարձավ, որ Օլիմպիական խաղերի բացման ժամանակ Վիկտոր Յանուկովիչը լինելու է Սոչիում և հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտնել է Ռեգիոնների կուսակցության առաջնորդ Ալեքսանդր Եֆրեմովը: Դժվար չէ պատկերացնել թե օլիմպիադայից զատ ինչի մասին են խոսելու երկու ղեկավարները, եթե իհարկե օլիմպիադայիմասին ընդհանրապես խոսեն:

 

 

Հիմա տեսեք թե ինչ հետաքրքիր բան է ստացվում: Ներկա թոհուբոհերի ընթացքում
Գերագույն ռադայում նախագահի ներկայացուցիչ Յուրի Միրոշնիչենկոն հակարծ հայտարարում է, որ Յանուկովիչը պատրաստ է արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների, եթե դա մնա երկրում առկա քաղաքական ճգնաժամը լուծելու միակ ժողովրդավարական միջոցը։ Սա կարելի է դիտել, թե´ որպես թուլություն Յանուկովիչի կողմից, թե´ մարավարական քայլ ժամանակ ձգելու համար: Նախ ասենք, որ այնպես չէ, որ Յանուկովկչը հենց վաղը պատրաստվում է ցրել Ռադան և նշանակել նոր ընտրություններ, քանի որ հայտնի չէ դա «երկրում առկա քաղաքական ճգնաժամը լուծելու միակ ժողովրդավարական միջոցն» է թե ոչ, և հետո, եթե նույնիսկ Յանուկովիչը դա անի և կարողանա հանդարտացնել Եվրոպամետ հասարակությանը և ժամանակ շահել, ապա նա հենց այդպես էլ կվարվի, իսկ մինչ այդ Օլիմպիադան, ինչպես կսկսվի այդպես էլ հանգիստ կավարտվի:

 

 

Կարծում եմ, որ Յանուկովիչը նույնիկս եթե գնա նոր ընտրություններ կազմակերպելու ճանապարհով, ապա նա վստահաբար «կհաղթի», լինի դա արդար թե ոչ արդար պայմաններում և այդ ժամանակ նա շատ հանգիստ կարող է հայտարարել ի լուր աշխարհի, որ այլևս սպառվել են բոլոր խաղաղ միջոցները երկրի սահմանադրական կարգը վերականգնելու համար և այժմ այլ ելք չի մնում քան երկրում հաստատել ռազմական դրություն, իսկ այդ ժամանակ, ես պարզապես վստահ եմ, որ Ռուսաստանն իր դիրքորոշումը կհայտնի և կանի դա շատ հստակ և ազդեցիկ կերպով: