Ֆեյսբուքյան ընկերներիցս մեկը դիմել էր ինձ եւ խնդրել լուսաբանել Ախուրյանում' տնակում բնակվող միայնակ տարեց կնոջ ապրելակերպի եւ կյանքի անցած պատմության մասին: Ինձ հետաքրքիր էր տարեց կնոջ կյանքը նաեւ նրանով, որ վերջինս բանաստեղծուհի է, գիշերներն էլ ստեղծագործում է, բայց կյանքի ահավոր պայմանները տեսնելով եւ նրա հետ երկար զրուցելուց հետո, կարծես քարացած հետ վերադարձա տուն: Կյանքի դժվարին պայմանների եւ երիտասարդ տարիներին ապրած անպատասխան սիրո պատճառով տարեց կինը ժամանակին անգամ ինքնասպանության փորձ էր կատարել: Էլ չխոսեմ տնակում ահավոր ցրտի մասին: Փաստորեն, որքան անապահով մարդիկ կան մեր քաղաքում եւ քաղաքից դուրս, ինչ պայմաններում են ապրում ու դիմավորում Նոր տարին: Տոներից հետո կներկայացնեմ նրա ապրած կյանքի պատմության մասին: