Կարծում եմ կարիք չկա մանրամասն ներկայացնել ռուսական պետության բնութագիրը. նշեմ միայն հիմնականը
ա/ Լինելով ամենամեծ տարածք ունեցող երկիր՝ Ռուսաստանը բարդագույն խնդիրներ ունի տարածքային կառավարման բնագավառում վարչական միավորների շահերի բազմազանությունից մինչև կառավարման օպերատիվություն: Խիստ անհամաչափ է տնտեսական զարգացման աստիճանը կենտրոնի և ռեգիոնների միջև:
բ/ լինելով բազմազգ երկիր առ այսօր ռուսական իշխանությունների ազգամիջյան խնդիրների լուծման հիմնական գործիքը մնում է <բաժանիր, որ տիրես > սկզբունքը, ինչը առաջացնում է բազմաթիվ ազգամիջյան արյունահեղ բախումների: Ռուսաստանում առայժմ <ժողովուրդ > կատեգորիան չի կայացել:
գ/Ռուսական տնտեսությունը սպառողական է, այդ մասին է խոսում արտահանման մեջ տեխնոլոգիական ապրանքների աննշան մասը /որոշ աղբյուրների համաձայն ընդհամենը 3 տոկոս/: Այսինքն արտահանման շուկաներում գների , մանավանդ նավթահումքի գների տատանումները կարող են սնանկացնել այդ տնտեսությունը: Ռուսական տնտեսությունը վերից վար ախտահարված է կոռուպցիայի բացիլով, քանակական և որակական չափանիշներով անհամեմատ ավելի՝ քան Հայաստանի տնտեսությունը:


դ/ Ռուսական արտաքին քաղաքականությունը անհամաչափ ագրեսիվ է: Ժողովրդական խոսք կա, որ բնորոշում է Ռուսական <քյալլագյոզությունը >. մուկը չի կարող ծակը մտնել, բայց ավելն էլ հետն է քաշում:
ե/ Այս ամենին գումարվում է Ռուսաստանի անմխիթար ժողովրդագրական ու սոցիալական բնութագիրը. աղքատության բարձր տոկոսը, հարուստների և աղքատների ունեցվածքի հսկայական տարբերությունը, պետականակերտ ազգի նվազ ծնելիությունը, որը առաջացնում է ժողովրդագրական տեղաշարժեր և դրանից բխող հակադրություններ, թմրամոլությամբ, ալկոհոլիզմով և ՍՊԻԴ-ով տառապող մարդկանց բարձր տոկոսը և այլն.


Ի տարբերություն Ռուսաստանի, որը փաստորեն մի վիթխարի < կավե հսկա> է և ամեն րոպե կարող է փլվել, Հայաստանը նման է մի փոքրիկ ընտանիքի, որտեղ ամենքը ճանաչում են մեկմեկու: Հայաստանում նույնպես բազմաթիվ են զարգացմանը խոչնդոտող գործոնները, որոնց մի մասը արդյունք են ռուսական ազդեցության: Սակայն ընդհանուր առմամբ փոքր միավորի, այն էլ ազգային կառուցվածքով համարյա միատարր, խնդիրները անհամեմատ հեշտ է լուծել: Մտնելով Մաքսային Միություն, որտեղ որոշիչ խոսքը Ռուսաստանինն է, փաստացի միանում ենք Ռուսաստանին /ընդամենը ժամանակի խնդիր է/, հետևաբար Ռուսաստանի գավառի կարգավիճակով կիսում ենք Ռուսական պետության բոլոր խնդիրները: Այն դժվարությունները, որոնք կան հայկական տնտեսության մեջ դառնում են լուծելի ռռուսաստանում այդ խնդիրների լուծմանը զուգահեռ: Իսկ ծայրահեղ ախտահարված Ռուսաստանը երբևէ կկարողանա՞ լուծել դրանք...