Արցախը Հայաստանից շուտ է ինքնորոշվել, այդ իսկ պատճառով պահանջել Հայաստանից ճանաչելու որևէ բան շուտ է:

Ինքնորոշված Հայաստանը պետք է ընդուներ այսօր Արցախի 2 հանրաքվեների արդյունքները և պահանջեր նույնը Ռուսաստանից ու Արևմուտքից:

Իսկ մենք դեռ լսում ենք խնդրի "նման է, նման չի" անվերջ զազրախոս համեմատություններ:

Նման է' Արցախը և Ղրիմը բռնակցվել են կուսակցական որոշումների հիման վրա: Այնտեղ կան ազգային մեծամասնություններ:

Նման չէ' հանրաքվեների անցկացման ձևով և որակով: Արցախում ժողովուրդն էր խնդիրը բարձրացրել, ոչ թե արտաքին անեքսիա անողը: Արցախում ժողովուրդը անցավ օրինական բոլոր փուլերով:
Ղրիմում կար ընդամենը 3 ուկրաինական դպրոց և ոչ մի ազգային խախտում չեն արել ուկրաինացիները, չեն փորձել խախտել ազգային տեսակարար կշիռը:

 

Արթուր Ղազարյան