Խոսելով Ք.ա. 69 թ. հռոմեական լեգեոնների կողմից Տիգրանակերտի պաշարման մասին /մայիս-հոկտեմբեր/ Դիոն Կասիոս Կոկկեյանոսը գրում է. «Լուկուլլոսը պաշարել էր Տիգրանակերտը, բայց քաղաքի պաշտպանները նետաձգությամբ եւ պաշարողական մեքենաների վրա թափած նավթով մեծապես վնասեցին նրան: Այս դեղանյութը կուպրաշատ էր եւ բոցավառվող, այնպես որ հրկիզում էր այն ամենը, ինչի կպչում էր, եւ ոչ մի հեղուկով հեշտ չէր այն հանգցնել»:

ՀԳ - Հայաստանում նավթի օգտագործման մասին Դիոնի վկայությունը իր հաստատումը գտավ 1970-ական թթ. Արտաշատի հնագիտական պեղումների ժամանակ: Խոր Վիրապի մերձակայքում հայտնաբերվեց մեծ քանակությամբ նավթ, որն արդեն ստացել էր սեւ, չորացած կուպրի տեսք: