Հայկական իրականությունում՝ քաղաքացիական նախաձեռնությունեերի պակաս չկա. փոքրաթիվ շարժումներն, որպես կանոն, լոկալ խնդիրներ են հետապնդում։
Երեկ, Նիկոլ Փաշինյանի ու Սասուն Միքայելյանի «քավորությամբ» ստեղծված «Քաղաքացիական պայմանագիրը» գլոբալ խնդիր է դնում. մտադիր է երկրում իշխանափոխություն իրականացնել։
Կարելի է նույնիսկ պնդել, որ Նիկոլի հրապարակային տաղանդը լրացվել է Սասունի հերոսական անցյալով, նոր դեմքերի կրեատիզմով, ու մենք ականատեսն ենք նոր քաղաքական ուժի ծնունդին։
2017-2018թթ–ի ընտրական ցիկլի մեկնարկը տրված է, գեղեցիկ ելույթների ու ծրագրերի մեկնարկը՝ նույնպես։