Մեր նախնիները ինչ-որ կերպ կարողացան պայքարել Երիտթուրքերի դեմ, այժմյան Երիտհայերի դեմ պայքարը գնալով մտնում է փակուղի: Ինչևէ, պատմությունը հաճախ ինքն է որոշում մեր փոխարեն, բայց, քանի որ ոչինչ հավերժ չէ, մի օր գալու նաև ձեր վախճանը: Բնականաբար, դրանից հետո ձեզնից շատերը կրոնափոխ լինելով, մի ճամբարից ձեզ նետելու եք մի այլ ճամբար, բայց արդյո՞ք հիմա տրորելով ազգային հույսի վերջին կտորները ու հետո կանգնելով հայելու առաջ, զգում եք այն ատելության էներգիան, որը հղվում է ձեզ կեղեքված ժողովրդի կողմից: Հոգու խորքում հավատալով Բարձրյալի գոյությանը' ես հետզհետե գալիս եմ այն համոզման, որ նա ուղղակի մոռացել է մեզ, կամ երբևէ չի էլ ուշադրություն դարձրել: Եթե մարդկային թափոնը անընդհատ պետք է որոշի նորմալ մարդու փոխարեն, այլևս ամեն ինչ կորցնում է արժեքը: Դուք հեռու եք հավատացյալ կոչվելուց, քանզի ձեր յուրաքանչյուր քայլ դեմ են մարդկային արժանապատվությանը և անգամ մարդկությանը հղված պատվիրաններին: Չնայած այս ամենին' ո՛չ բազմաթիվ անեծքները, ո՛չ էլ երկնային դատաստանը չի խանգարում ձեր բազմանալուն ու ձեզանից ավելի վատ սերունդ բուծելուն:

 


PS. Կա ընդամենը մի փոքրիկ հույս, որ հանդերձյալ կյանքում ձեր նմանները ամեն բան գնած չեն լինի:
PS. PS. Երկրորդ համաշխարհային պատերազմից տարիներ հետո պարզվեց, որ Հիտլերի մոտ առկա է եղել հրեական գենը, այսինքն կիսով չափ հրեա լինելով, նա կոտորում էր հրեաներին: Երիտհայերը գենետիկորեն փաստացի հայեր են, բայց, համեմատելով 21-րդ և 20-րդ դարերը, վստահաբար կարելի է եզրակացնել, որ նրանց գործողությունները համարժեք են վերը հիշատակվածի հետ: