Վրաստանի և Արևմուտքի փոխհարաբերությունները մտնում են փակուղի: Ինչպես գիտեք այս օրերին վերաբացվել է Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան վերաբերյալ դատական գործը: Այս կապակցությամբ Վրաստանի դատախազությունը պահանջել է, որ մարտի 27-ին Սաակաշվիլին ներկայանա հարցաքննության: Սաակաշվիլին, սակայն, արդեն իսկ հրաժարվել է դա անել՝ ասելով, որ Պուտինի պահանջով Վրաստան չի գնալու: Վերջինիս մեղադրում է Վրաստնաի նոր իշխանություններին Մոսկվայի ցուցումով գործելու մեջ: Սաակաշվիլիին հասցրել են պաշտպանել իր «երկրորդ հայրենիքից»:

Ի պաշտպանություն Վրաստանի նախկին նախագահի, ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել, որով Վրաստանի իշխանություններին կոչ է անում զերծ մնալ նախկին նախագահ Սաակաշվիլիին հարցաքննելու մտադրությունից: Ասեմ, որ նմանատիպ հայտարարություններով են հանդես եկել նաև եվրոպացի մի շարք քաղաքական գործիչները: Իսկ մեզ քաջ հայտնի բարձրաստիճան ամերիկացի դիվանագետ Մեթյու Բրայզան ավելի հեռուն է գնացել և վերջնագիր ներկայացրել Թբիլիսիին: Նա ասել է, որ Սաակաշվիլիին անհրաժեշտ է հանգիստ թողնել այլապես Վրաստանը չի ստանա ՆԱՏՕ-ի անդամակցության գործողությունների պլանն այս տարի: Այսպիսի մոտեցումն ի դեպ աջակցություն է ստացել Շվեդիայի արտգործնախարարի և Էստոնիայի նախագահը կողմից:

Իմիջիայլոց նշեմ, որ այժմ նախատեսվում է Վրաստանին տրամադրել ՆԱՏՕ-ի անդամակցության գործողությունների պլան սեպտեմբերին Ուելսում կայանալիք դաշինքի անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովին: Սրան ի հավելումն հիշեցնեմ նաև, որ վերջին տվյլաներով Բրյուսելը նախատեսում է Թբիլիսիի հետ Ասոցացման պայմանագիր կնքել մինչ այս տարվա մայիս:

Անկախ ստեղծված անգամանքներից Վրաստանի կառավարությունը մնում է հաստատակամ և պնդում է, որ Սաակաշվիլին ներկայանա հարցաքնման, իսկ չներկայանալու դեպքում, իշխանությունները սպառնացել են դիմել Ինտերպոլին: Ինչ վերաբերում է Պետքարտուղարության հայտարարությանը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է հիմնականում հետևյալը. «դա մեր գործընկերների կարծիքն է, որը չի կարող անդրադառնալ մեր որոշման վրա»: Այլ կերպ ասած Վրաստանի վարչապետը նրբանկատորեն մերժել է ԱՄՆ-ի խնդրանքը (կամ էլ սպառնալիքը):

Հիմա այպիսի մի հարց է առաջանում. Վրաստանի նոր իշխանությունները գործում են Ռուսաստանի թելադրանքո՞վ, թե՞ պարզապես շատ ժողովրդավար և արդար են և ցանկություն ունեն պարզապես նախկին վիճելի գործերի շուրջ անցկացնել կրկնաի և անաչառ հետաքննություն:

Ես մի քիչ ավելի հակված եմ մտածել, որ մենք գործ ունենք առաջին տարբերակի հետ: Չեմ ուզում ժամանակից շատ առաջ անցնել, բայց սա մի քիչ ինձ հիշեցնում է Ուկրաինան: Հիմա ասեմ, թե ինչ առումով: Եթե հիշում եք, երբ Յանուկովիչը (այսպես ասած Պուտինի մարդը) եկավ իշխանության, միանգամից ճանապարհից հանեց իր գլխավոր քաղաքական հակառակորդ, նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին. Տիմոշենկոյին դատապարտեցին մի քանի տարվա ազատազրկման և օրենքով արգելեցին զբաղեցնել պետական պաշտոններ: Հետո երբ եկավ ժամանակը ստորգարել Ասոցացման պայմանագիրը Բրյուսելի հետ, Կիևի առաջ դրվեց նախախայման. Կիևը պետք է ազատ արձակեր Տիմոշենկոյին: Ճիշտ հասկացեք, ես բնավ նկատի չունեմ, որ Տիմոշենկոյի ազատազրկումը դարձավ պատճառ, որ Կիևի հետ ի վերջո չստորագրվեց այդ պայմանագիրը: Մենք լավ հիշում ենք, թե ինչ եղավ դրանից հետո, ինչ զարգացումնր և ինչ գնով, բայց փաստ է, որ պաշտոնապես դա Բրյուսելի գլխավոր նախապայմանն էր:

Այժմ այնպիսի տպավորություն է, որ կարծես մեկ այլ պոստսովետական երկրում ևս եկել են ռուսամեը ուժեր (սա դեռ մեծ հարց է) և ուզում են հաշվեհարդար տեսնել արևմտամետ նախկին նախագահի հետ և արմատախիլ անել իրենց հիմնական քաղաքական հակառակորդներին ի դեմ Սաակաշվիլիի (ի վերջո ինչքան էլ Սաակաշվիլիին քննադատեն այդ մարդն այսօր բավական մեծ քաղաքական կապիտալ ունի Վրաստանում): Դատելով իշխանությունների տրամադրվածությունից' նրանք հաստատ չեն պատրաստվում զիջել, իսկ չզիջել նշանակում է հարաբերությունների լարվածություն Արևմուտքի և առաջին հերթին ԱՄՆ-ի հետ:

Շատ հետաքրքիր է հետևել զարգացումներին: Արդյո՞ք Արևմուտքը վրացիների հետ կխոսի վերջնագրերի լեզվով (համենայնդեպս պաշտոնապես դեռ չի խոսում), թե կզոհաբերի Սաակաշվիլիին' հույս ունենալով, որ Վրաստանը կշարունակի իր Եվրաինտգրման ուղին: Ինձ ինչ-որ բան հուշում է, որ անկախ Արևմուտքի քայլերից, Վրաստանում արտաքին քաղաքական կուրսի կտրուկ փոփոխություններ են սպասվում: Այլ կերպ ասած Ասոցացման պայմանագրի ստորագրումը, էլ չեմ ասում ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարը քանի գնում դառնում են ավելի աղոտ:

Հ.Գ. Անկախ Վրաստանի իշխանությունների հայացքներից Վրաստանը երբեք չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ:

 

 

Հայկ Թամրազյան