Ես Պուտինին տեսել եմ առաջին այցի ժամանակ։ Էրեխեք էինք։ Չգիտեմ ոնց ճողոպրեցինք–հասանք ԵՊՀ, կանգնեցինք գլխավոր մասնաշենքի հենց դեմը։ Դուս եկավ Պուտինը։

 

Ամբոխը հոգոց հանեց։ Պուտինը նստեց մեքենան ու շարժվեց հենց մեր ուղղությամբ։ գտնվելով մեզնից 5 մետրի վրա, նա ժպտաց ու ձեռքով արեց հավաքվածներին։ Բոլորս, կներեք, համարյա սեռակն հաճույք ապրեցինք։ Ամբոխը տնքում էր, ճչում, բղավում, օրհնում էն սհաթը, տանում Պուտինի ցավը և այլն, և այլն։ 10 վայրկյան տևեց, հետո Քոչարյանի մեքենան՝ սև շուշեքով, Քոչարյանը չէր երևում։

 

Վարորդը ճռիկ տվեց, որ Պուտինին հասնի ու աբգոն տա, Քոչարյանի հետևից ամբոխը քֆրտեց ու անեծք տվեց։

 

Էրնեկ էդ էրեխա վախտերը։