Միանգամից ասեմ' ես սրա մեջով չեմ անցել, որոշ մասսա ձեր ուղեղը չծանրաբեռնեք իմ մասին ենթադրություններ անելու համար...

Մենակ ես եմ թե էլի մարդիք կան, ովքեր զգում են որ գնալով շատանում են ինքնահավան աղջիկները, ովքեր արդեն մոդա են սարքել' իրանց ուղեղի ծալքերին համապատասխան ու մտաոր ունակությունների ներածին չափով, տղերքի վրա «բոցեր անելը», միամիտ տղեքի անկեղծ խոսքերը ծիծաղի առարկա սարքելը: Ես բան չունեմ ասելու, էտ տղեքի սխալնա, որ ամեն մի անկապ իրան «բեսամտ» անթերի զգացող ու իրան շատ շատերից բարձր դասող դատարկություններին կոմպլիմենտներ են շռայլում... (Դե իհարկե իմ խոսթը չի վերաբերվում բացառիկ դեպքերին...)
Ես անկեղծ ուրախանում եմ,որ կան աղջիկներ (չեմ ուզում անվանական ասեմ, բայց իմ ընկերների ցուցակում էլ կան շատ շատերը), ովքեր ունեն թե շաաատ գեղեցիկ արտաքին, ու թե բարձր ինտելեկտ, սակայն իրանց պահում են շատ հասարակ:
Հա ու ամենակարևորն էնա, որ իրանց տենց լպիռշ պահող աղջիկների հիմնական մասը նրանք են, ովքեր շրջապատված են «գյոռմամիշ» ու էտ աղջկեքի ոտքերը գոնե մոտիկից տենալու համար ամեն ինչի պատրաստ տղեքով...
Անկեղծ ասած չեմ հասկանում, էտ աղջիկները չգիտեն, որ աղջկա գեղեցկությունն նրա վարվելակերպի, մարդկանց հետ շփան ու նրա մարդ լինելու մեջ էլա,և իրան պետքա սիրեն ու հարգեն իրա ներքինի համար էլ, քանի որ մենակ արտաքինի դեպքում, իրանք լինում են զուտ խաղալիք, ու իմ կարծիքով ոչ մեկի համար էլ գաղտնիք չի որ գալիսա մի ժամանակ, երբ մարդ հոգնումա խաղալիքից ու դեն քցում...
Կոչ աղջիկներին'
Եղեք հպարտ, այլ ոչ թե գոռոզ
Մի հատ լավ խոսք կա, որն էկելա հնուց.
«Գռոտ Էծնա Խփան լինում»