Չափազանցություն չէ. իշխանության եւ ընդդիմության մեջ գտնվող գրեթե բոլոր քաղաքական գործիչների ընտանիքների անդամներից առնվազն մեկ-երկուսը ոչ միայն ապրում, այլեւ բնավորվել են ամերիկաներում ու եվրոպաներում:
Եվ շատ վաղուց:
Այսինքն՝ նրանք էլ են լքել հայրենիքը:
Պատկերացնում եք?, հայոց քաղաքական ,,էլիտայի,, հազարավոր ներկայացուցիչներ, որոնց մի մասը երկիր է ղեկավարում, մյուսը՝ ձգտում է իշխանության, նրանք էլ չեն հավատում այս երկրի ապագային: Այլապես, ինչու պետք է նրանց ընտանիքների անդամները տուն-տեղ դնեին դրսերում:
Երբ սովորական ժողովուրդն է փախչում երկրից, դա ինչ-որ տեղ հասկանալի է, բայց երբ նրանից առաջ ընկնելով երկիրը լքում են քաղաքական ,,էլիտայի,, ընտանիքների անդամները, այս խայտառակ իրողությունը որեւէ բացատրություն չի կարող ունենալ:
Ավելին՝ նման պարագայում ,,Արի տուն,, ծրագիր մոգոնելը, մեղմ ասած, անհեթեթություն կամ երեսպաշտություն է, եթե այդ ծրագրին չեն մասնակցում եւ հայրենիք չեն վերադառնում ,,վերխուշկայի,, մերձավորներն ու հարազատները: