Երաժիշտ Միքայել Ոսկանյանը facebook-յան իր էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով ազգաճանաչությանն ու ազգային ինքնությանը։

«Պատերազմից հետո մեծամասնության մոտ ազգաճանաչության եւ ազգային ինքնության հետ կապված բազմաթիվ հարցեր են առաջացել։ Յուրաքանչյուրս մեր ձեւով եւ իմացածի չափով փորձում էինք սահմանել դրանք, կամ էլ գոնե մտածել դրանց կարևորության մասին։

Ուզում եմ մի փոքր հարցում անել։

 

Մեկ կամ երկու նախադասությամբ կարող ե՞ք սահմանել թե ով է հայը ըստ ձեզ», - գրել է երաժիշտը։