Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան իր էջում հայկական եկեղեցու վաճառքի վերաբերյալ գրառում է կատարել.

 

«Բուրսայում հայկական եկեղեցու վաճառք». արդյո՞ք վաճառվում է երկրպագության վայրը: Ինչպե՞ս կարող են հասարակությունն ու պետությունը դա թույլ տալ: Ամոթ»,- գրել է Փալյանը՝ հրապարակելով վաճառքի մասին հայտարարության լուսանկարը։