Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանում բոլոր փոքր և միջին ջրամբարները դատարկվել են։ Կրկին բողոքի ակցիաներ են տեղի ունենում, ընդհուպ՝ ճանապարհներ փակելու միջոցով։ Աբշերոնի շրջանում հատկապես շատ ավելի աղետալի է վիճակը։ Նկարում Աշաղի Գյուզդեկ բնակավայրում են ճանապարհ փակել:

Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում քննարկում են ջրի հարցը՝ ժողովուրդին դատապարտել են մահվան․․․ջուրը Ղարաբաղում է, ջուրը հայերինն է, եկեք գնանք պատերազմ և կռվով այն վերցնենք․․․ Դժվար է, բանակը ժողովուրդի դեմ է․․․
Այսպիսի տրամադրություններ է Ադրբեջան անունով արհեստածին պետությունում․․․»։