Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը տարակուսանքի մեջ է։
Խախտվել է տավուշյան թեժացման հրահրիչ և, զուգահեռաբար՝ արբիտր, Մոսկվայի միջամտությամբ և երաշխավորությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը։
Նախօրեին պաշտոնական Երևանն այնքան վստահ էր Մոսկվայի երաշխիքների վրա, որ դադարեցրեց Իջևանում տեղակայած մամուլի կենտրոնի գործունեությունը։
Դա է պատճառը, որ այսօր ՊՆ խոսնակի շուրթերով հայտարարվում է, թե Ադրբեջանի ղեկավարությունը չի տիրապետում իրավիճակին։
Մինչդեռ իրականությունը շատ ավելի բարդ է։
Պաշտոնական Երևանն ապավինում է Մոսկվային, իսկ նա մեր հաշվին իր խաղն է խաղում։
Միակ ելքը վճռական մենակի հոգեվիճակով ազգային համախմբումն է (ինչը մեզ կնվիրի գործնականորեն տրամադրված իրական դաշնակիցներ) և թշնամու նկատմամբ կանխարգելիչ ռազմավարությունը, որի առաջնային ռազմական քայլը պետք է դառնա գերակա բարձունքների ազատագրումը»։