Ցնծություն, խանդավառություն, հրճվանք է պատել շատերին, ֆոտոքծնող ու ֆոտոծախու Գագիկ Շամշյանն է հաղորդում, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին բերման են ենթարկել... Իսկ ես տխրում եմ, անհանգստանում, վիրավորված զգում, որ երկրի աղը հանդիսացող, Հայաստանում առաջինը քաղաքի պաշտոնական կարգավիճակ ստացած Գյումրու նախկին քաղաքապետին բերման են ենթարկել... Նշանակում է, երկրի իշխանություններին չի հետաքրքրել, թե ով է ղեկավարել Գյումրին, ով է եղել ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարը... Արհամարհանք է եղել Գյումրու ու նրա ճակատագրի հանդեպ: Տարիներ շարունակ խոսվել է ձևավորված քրեական ավանդույթների, ամենաթողության մասին, քաղաքը բաժանված է եղել քրեական հեղինակությունների միջև, այս ամենի դեմ պայքարելու փոխարեն' քաղաքի ոստիկանությունն ու դատախազությունը ծառայել են այդ հեղինակություններին, դարձել նրանց հանձնակատարները: Քաղաքում ձևավորված քերածին վիճակը հովանավորվել է նաև գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից... Ուրեմն, ոչ թե հրճվել, այլ ցավ ապրել է պետք, որ իշխանությունը, դատախազությունը, ոստիկանությունը միայն ու միայն հովանավորել ու պատսպարել են..