Երբ Հայաստանում կանանց ծեծելով սպանում են, դանակահարում են, հղի կնոջը խեղդում են, կախում են, քարով գլխին խփելով սպանում են, խոշտանգում են, վառում են, ծակում են, երբ նման դեպքերը մոռացության են մատնվում, երբ նման դեպքերը որակվում են որպես ինքնասպանություն, երբ նյարդերիդ հաշվին մարդկանց ոտքի ես կանգնեցնում, որ աղմուկ հանեն, երբ ամիսներով նման գործերով զբաղվով փաստաբանների հետևից ես ընկնում, որ տեղից շարժես, բայց զգում ես, որ այդ ամենը մեկ է նրանց համար, ու երբ հերթական լրագրողը զանգում ու հարցնում է, թե ինչ ենք մենք անելու Հնդկաստանի դեպքերի հետ կապված, ուզում եմ, որ ոտքիս տակի հողը բացվի ու ես ընկնեմ շատ խորը փոս, որ չտեսնեմ, թե ինչքան նողկալի են մարդիկ, ինչքան նողկալի են նրանց արարքները և ինչքան նողկալի նրանց աշխարհայացքները: