Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը արդեն մոտ տաս օր է , ինչ ամենօրյա ռեժիմով հաղորդագրություն է տարածում իբրև թե հայկական կողմից խոշոր տրամաչափի գնդացիրներով և դիպուկահարներով հրադադարի ռեժիմի խախտման մասին: Նախկինում մշտապես նմանատիպ հաղորդագրություններ տարածվել են, սակայն այս դեպքում եզակի է այն առումով, որ մի քանի օր անընդմեջ պաշտոնական հաղորդագրություն են տալիս դիպուկահարների և խոշոր տրամաչափի մասին: Անշուշտ սա լարվածություն մտցնելու այն չափաբաժինն է, որն անհրաժեշտ է Բաքվի բռնապետին, որոշակի ներքին հարցերը ինքնաբերաբար կարգավորելու համար: