Տեսական մակարդակում 30 տարի շարունակ մեր հասարակությունը ժողովրդավարություն էր պահանջում, բայց գործնական պրոցեսները հերթական անգամ վկայում են, որ մեր հասարակությունը դեռ չի հասունացել այնքան, որ գիտակցությամբ ու պատասխանատվությամբ կրի այդ արժեքը։ Պարտադիր պիտի ոստիկանը գա մուտքը փակի, որ հասկանաս տնից դուրս գալ առանց խիստ անհրաժեշտության չի կարելի, պարտադիր ոստիկանը պիտի գնա ռեստորանի դիմացը շղթա կազմի կանգնի, որ հասկանաս մտնել չի կարելի։ Օրենքին ու կարգին ենթարկվել չսիրող ժողովուրդ ենք, հետո էլ որ չորով բամփում ճամփեքս փակում են, աշխարհով վայնասուն ու նվնվոց ենք կապում, թե բա մեր ժողովրդավարական իրավունքները ոտնահարվեցին։ Օրենքը մի ոտնահարիր, որ չոտնահարվես։
Ուղեղավիրուս թե կորոնավիրուս^ Ով ավելի ուժեղ կգտնվի։
Չինաստանից լավ կլինի մի քիչ օրինակ վերցնեք։
Հա, ու գիտեք Իտալիայում ինչու էդպես եղավ? Որովհետեւ Իտալիան Եվրոպայի Հայաստանն է։ Էնտեղ էլ կարգ ու կանոն չեն սիրում մարդիկ, չենթարկվող են։ Էդ բալկոնային ֆլեշմոբերին չխաբնվեք։